Սոցիալական ոլորտի աշխատակիցների համար տեսադասի գրանցման ձև
«Նորք սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հոկտեմբերի 21-ից 23-ը անցկացնելու է տեսադասերի շարք մի քանի թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են ձեր ամենօրյա աշխատանքին ու կարևորվում են հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:
Տեսադասերը կլինեն երեք թեմաներով
ա) անձնական տվյալների պաշտպանություն,
բ) կիբերանվտանգություն,
գ) մասնագիտական էթիկայի խնդիրներ։
Դրանց նպատակն է զինել սոցաշխատողներին ճգնաժամային իրավիճակներում առցանց տիրույթում տեղեկատվության օգտագործման ու տարածման, հնարավոր վտանգներից պաշտպանության վերաբերյալ գլիտելիքով եւ հմտություններով, օգնել ավելի լավ հասկանալ ու պաշտպանել շահառուների իրավունքները, անձնական տվյալները, ավելի լավ հասկանալ մասնագիտական էթիկան և կիրառել այն հատկապես ճգնաժամային իրավիճակներում։