«Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոց
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը սիրով հրավիրում է մասնակցելու «Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 13-15-ին Ծաղկաձորում:

Ընդունվում են զեկուցումներ՝ գիտության տարբեր բնագավառներին առնչվող: Խրախուսվում է ասպիրանտների, հայցորդների, մագիստրանտների, երիտասարդ հետազոտողների մասնակցությունը:

Գիտաժողով-դպրոցի ընթացքում զեկուցումներով  և հրապարակային դասախոսություններով հանդես կգան նաև գիտության տարբեր ոլորտների տեղացի և  արտասահմանցի երիտասարդ հետազոտողներ և հայտնի գիտնականներ:

Գիտաժողով-դպրոցը հրաշալի հնարավորություն է հատկապես գիտության բնագավառում իրենց առաջին քայլերը կատարող հետազոտողների համար: Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Կաճառ» պարբերականում:

Գրանցվելու և թեզիսներն ուղարկելու վերջնաժամկետը մարտի 1-ն է:
Գիտաժողով-դպրոցի ընտրված մասնակիցները պետք է վճարեն մասնակցության արժեք՝ 5000 ՀՀ դրամ։

Գիտաժողով-դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա  ս.թ.-ի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին , ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի դահլիճում:

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք գրել conference@isec.am կամ զանգահարել
010 568183 - 369 կամ 060 623520-369 հեռախոսահամարներով:
 

Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of Международный научно-образовательный центр НАН РА.

Does this form look suspicious? Report