Երրորդ մակարդակ
Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2023
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Խորանարդի յուրաքանչյուր նիստի  վրա գրված է բնական թիվ։ Ընդհանուր գագաթ  ունեցող երեք նիստերի  վրա  գրված են (համապատասխանաբար) 12, 18 և 21 թվերը, մնացած երեք նիստերի  վրա գրված են պարզ թվեր, ընդ որում, հանդիպակաց   նիստերի վրա գրված  թվերի գումարները  հավասար են։ Որքա՞ն է խորանարդի բոլոր նիստերին գրված  թվերի գումարը:

2. Խանութում կար  5 ցենտներ   կարտոֆիլ:  Առաջին օրը խանութից վաճառեցին կարտոֆիլի  2/5-րդ մասը, երկրորդ օրը՝ մնացածի 3/10-րդ մասը: Կարոտոֆիլի ո՞ր մասը մնաց խանութում 2 օրվա վաճառքից հետո:

3.  Ապրանքի գինը 2 անգամ թանկացավ, նախ՝  40%-ով, այնուհետև 20%-ով, որից հետո  իջավ  50%-ով: Արդյունքում քանի՞ տոկոսով   իջավ  ապրանքի գինը  սկզբնական գնի համեմատ: 

4. Նարեն  որոշ ժամանակում  պետք է պատրաստեր 150 ժապավեն: Օրական պատրաստելով  նախատեսվածից   2  ժապավեն ավելի քիչ՝ նա բոլոր ժապավենները միասին պատրաստեց  նախատեսվածից  20  օր ավեի ուշ: Քանի՞   օրում  նա պատրատեց բոլոր ժապավենները, եթե յուրաքանչյուր օր նա պատարաստել է միևնույն քանակով ժապավեն:

5. 750մ երկարությամբ շրջանաձև վազքուղով  տարբեր ուղղություններով, միևնույն կետից միաժամանակ վազեցին Դավիթն ու Արմենը:  Քանի՞  մետր վազեց Դավիթը  մինչև նրանց  երկուսի  առաջին  հանդիպումը, եթե Դավիթը վազում էր 4 մ/վ արագությամբ, իսկ  Արմենը՝ 6 մ/վ: 

6. Մի շարքով դրված է  7 տուփ, որոնցից յուրաքանչյուրում կա  առնվազն մեկ մետաղադրամ: Մետաղադրամները   կհամարենք հարևան, եթե դրանք գտնվում են միևնույն կամ հարևան  տուփերում: Հայտնի է, որ յուրաքանչյուր մետաղադրամ ունի կա՛մ ուղիղ 6, կա՛մ ուղիղ 12 հարևան մետաղադրամ։ Այդ բոլոր  տուփերում  միասին քանի՞  մետաղադրամ  կա:  

7. Մարդու տարիքը 1998 թվականին հավասար է եղել նրա ծննդյան տարեթվի  թվանշանների գումարին։ Ո՞ր թվականին է նա ծնվել, եթե հայտնի է, որ ծնվել է 20-րդ դարում:

8. Եռանիշ թվի առաջին թվանշանը  մեծացրին 2-ով, երկրորդ և երրորդ թվանշանները  փոքրացրին 2-ով, ստացան սկզբնական թվից 2 անգամ ավելի մեծ թիվ: Գտե՛ք սկզբնական թիվը։

9. Արամը ցանկանում էր լուծել  ԱԲՎ+ՎԲ+Ա=222 ռեբուսը,  նույն տառերը փոխարինելով միևնույն թվանշանով, իսկ տարբեր տառերը՝ տարբեր թվանշաններով:  Արամը քանի՞ տարբեր եղանակով կարող է  լուծել այդ ռեբուսը:

10.  Ուղղանկյուն եռանկյան  ամենափոքր բարձրությունը չորս անգամ փոքր է ներքնաձիգից: Այդ եռանկյան ամենամեծ անկյունը  քանի՞ անգամ է մեծ այդ եռանկյան ամենափոքր  անկյունից:
Առաջարկություն
Առաջադրանքները կազմեց Գրետա  Բակունցը։
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy