Սովորողների առաջադրած խնդիրներ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Նորիկն ու քույրիկն ունեն նույն չափով գումար: Նորիկը որքա՞ն գումար պետք է տա քույրիկին, որ քույրիկի մոտ գումարը լինի 1000 դրամով ավելի:
Նորիկ Գաբրիելյան, Արևելյան դպրոց, 4-րդ դասարան
2. Նայելով նկարին՝ գտիր հարցականը՝
Captionless Image
Օլգա Ալեքսանյան, Հյուսիսային դպրոց, 5-րդ դասարան
3. Արշակն ու իր ընկերները ապրում են երեք տարբեր տներում, որոնց համարներն են՝ abc, bc, c, որտեղ a, b, c տարբեր թվանշաններ են: Հայտնի է, որ տների համարների գումարը 912 է: Գտեք b-ն:
Արշակ Մովսիսյան, 5-րդ դասարան, «Օհանյան» կրթահամալիր
4. Նախորդ տարի դասարանի երեսուն սովորողների 3/5 մասը մասնակցեց կրթահամալիրային փառատոնին։ Այս տարի մասնակիցների թիվն ավելացավ 1/9-մասով: Այս տարի քանի՞ սովորող մասնակցեց փառատոնին:
Կոշկարյան Ալեն, Միջին դպրոց, 7-րդ դասարան
5. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։
Մարիա Աբրահամյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան:
6. Մանկապարտեզում ստացել են քարտեր, որոնցով երեխաները կազմում են բառեր: Քարտերի վրա գրված է կա՛մ «մա», կա՛մ «լա» վանկը։ Երեխաներից յուրաքանչյուրը վերցրեց երեք քարտ, և դրանցով սկսեցին կազմել բառեր: Ստացվեց, որ «մամա» կարող են կազմել 25 երեխա, «լալա» կարող են կազմել 30 երեխա և «լամա»՝ 36 երեխա։ Քանի՞ երեխա վերցրեց երեք նույն վանկով քարտեր:
Տիգրան Մարջանյան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
7. Անին դպրոցում սովորում էր 10 առարկա: Այդ առարկաների տարեվերջյան միջին գնահատականը ստացվեց 4,6: Անին քանի՞ երեք, քանի՞ չորս, քանի՞ հինգ է ստացել, եթե հայտնի է, որ այդ գնահատականներից բոլորն էլ ստացել է:
Անի Ղազարյան, «Քվանտ» վարժարան, 7-րդ դասարան
8. 15 մ երկարություն, 10 մ լայնություն և 8 մ բարձրություն ունեցող մարագը 5/6 -ով լցրել են փայտով։ Քանի՞ անգամ են բեռնատարները գնացել փայտ բերելու, եթե ամեն անգամ փայտը բերվել է 2 բեռնատարով` յուրաքանչյուրում 25 մ³ փայտ։
Վահե Մուսայելյան, Միջին դպրոց, 8-րդ դասարան
9. Երկնքում հազվադեպ հանդիպող թռչունները լինում են կա՛մ կանաչ, կա՛մ կապույտ: Կապույտ թռչունների քանակն աճեց 60%-ով, իսկ կանաչ թռչունների քանակը պակասեց 60%-ով: Արդյունքում կապույտ և կանաչ թռչնակների քանակների հարաբերությունը հավասարվեց սկզբում եղած կանաչ և կապույտ թռչունների քանակների հարաբերությանը: Քանի՞ տոկոսով փոխվեց թռչունների ընդհանուր քանակը:
Անի Արղության, Ավագ դպրոց, 9-րդ դասարան
10. Մովսեսը գրեց 1, 2, 3, 4, 5 և 6 թվերից յուրաքանչյուրը շրջաններում այնպես, որ եռանկյան յուրաքանչյուր կողմի վրա թվերի գումարը կազմեց 11: Որքա՞ն է եռանկյան կողմերի մեջտեղի շրջաններում գրված թվերի գումարը:
Աբել Բաբայան, Միջին դպրոց, 7-րդ դասարան
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy