6. Ո՞ր միտքը չի հակասում տրված տեքստի բովանդակությանը։ Անգլիայի ճահճոտ հարթավայրում վեր են խոյանում վիթխարի քարեր, որոնք դասավորված են խիստ որոշակի կարգով։ Դա Սթոունհենջն է, որ կառուցվել է մեզանից հազարամյակներ առաջ։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այս հնագույն հուշարձանը։ Արևի տաճա՞ր է եղել, ծիսակատարությունների վա՞յր։ Բազում առասպելներ է ծնել այս արտասովոր կառույցը, մինչև Բոստոնի համալսարանի պրոֆեսոր Ջերալդ Հոքինսը կենդանացրեց մեռյալ համր քարերը։ Պարզվեց, որ այն հնագույն աստղադիրան է (մ․թ․ա․2-րդ հազարամյակ), որը զարմանալի ճշգրտությամբ թույլ է տալիս հաշվել օրացուցային ժամանակը, որոշել տարվա եղանակները և նույնիսկ կանխատեսել Արևի և Լուսնի խավարումները։ Պրոֆեսորը պարզեց, որ բազմատոննանոց քարե կամարները նշել են հորիզոնի հատուկ կետերի ուղղությունները։