Չորրորդ մակարդակ
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն *
Ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
Էլեկտրոնային հասցե *
1. Երկու թվերի գումարը 1244 է: Եթե առաջին թվին աջից կցագրենք 3, իսկ երկրորդ թվի վերջից 2 թվանշանը ջնջենք, ստացված թվերը կլինեն հավասար: Գտեք սկզբնական թվերը:
2. ABC եռանկյան մեջ CH բարձրությունը հավասար է եռանկյան AB կողմի կեսին և A անկյունը 75 աստիճան է: Գտեք B անկյան մեծությունը:
3. Հաշվեք արտադրյալի արժեքը:
Captionless Image
4. Եռամարտի մրցումներին լողում են, հեծանիվ են վարում և վազում են: Համարենք , որ երեք մարզաձևերի դպքում էլ նույն հեռավորությունն են անցնում: Եռամարտիկը լողում է ժամուն 3կմ արագությամբ, հեծանիվը վարում է ժամուն 20 կմ արագությամբ և վազում է ժամում 10կմ արագությամբ: Հաշվեք եռամարտիկի միջին արագությունը ամբողջ մրցման համար: Պատասխանը կլորացրեք մինչև մոտակա ամբողջ թիվը:
5. A և B կետերը պատկանում են O կենտրոնով շրջանագծին: AOB անկյունը 60 աստիճան է: Երկրորդ շրջանագիծը ներքնապես շոշափում է այդ շրջանագծին և շոշափում է անկյան կողմերը: Հաշվեք, թե մեծ շրջանագծի մակերեսը քանի՞ անգամ է մեծ փոքր շրջանագծի մակերեսից:
6. Հավասարակողմ եռանկյան կողմի երկարությունը 6 է: Հաշվեք հարթության այն մասի մակերեսը, որի կետերը եռանկյունուց դուրս են, բայց եռանկյան կողմից հեռացված են 3-ից ոչ ավելի:
7. Դիցուք k=2008^2+2^2008 : Ի՞նչ թվանշանով կվերջանա k^2+2^k թիվը:
8. A և B կետերը պատկանում են 5 շառավղով շրջանագծին և AB=6: C կետը AB աղեղի միջնակետն է: Հաշվեք AC հատվածի երկարությունը:
9. Դիցուկ (Un) հջորդականության անդամները բավարարում են բերված պայմանին: Հաջորդականության երրորդ անդամի արժեքը 9 է, իսկ վեցերորդինը՝ 128 Հաշվեք հինգերերոդ անդամի արժեքը:
Captionless Image
10. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված բարձրությունը հավասար է հիմքին առընթեր անկյան կիսորդի կեսին: Որոշեք եռանկյան անկյունները:
Խնդիրները ընտրեցին Գևորգ Հակոբյանը և Լուսինե Ներսեսյանը
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy