Բնագիտության ֆլեշմոբ 2022
3 մակարդակ (նոյեմբեր)
Sign in to Google to save your progress. Learn more
Email *
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան

Առաջադրանք 1. Շարժվող մարմնի ազդեցությունն այլ մարմինների վրա կարող է լինել տարբեր:

Առաջադրանք 2. Հնարավո՞ր է արդյոք, որ շարժվող երկու մարմիններից կազմված համակարգի իմպուլսը հավասար լինի զրոյի: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:
Առաջադրանք 3. Մարդը նստած է նավակի մեջ, որը հանգիստ կանգնած է լճի երեսին։ Ինչ-որ պահի նա վեր է կենում և նավի ետնամասից շարժվում է դեպի նավի առաջնամաս։ Ի՞նչ կլինի նավակի հետ: Իմպուլսի պահպանման օրենքի հիման վրա բացատրե՛ք տեղի ունեցող երևույթը։
Առաջադրանք 4. Թղթի վրա դրե՛ք ջրով լի տարա: Թերթիկը մեծ ուժով քաշե՛ք այնպես, որ այն դուրս սահի տարայի տակից, մինչդեռ տարան մնա իր տեղում։ Այնուհետև քաշե՛ք թերթիկը, որպեսզի տարան շարժվի թերթիկի հետ միասին: Համեմատե՛ք ուժերի ազդեցության տևողությունները: Բացատրե՛ք, թե ինչու առաջին դեպքում տարային իմպուլս չի հաղորդվում, իսկ երկրորդ դեպքում հաղորդվում է:
Առաջադրանք 5. Հրթիռ փուչիկը։ Կատարե՛ք հետևյալ փորձը. ջրով լի թասի մեջ տեղադրե՛ք օդով լցված փուչիկը, որի բերանի/անցքի մեջ տեղադրված է ձողիկ։ Ձողիկը փակված է պլաստիլինի կտորով։ Երբ ձողիկի անցքը բացվում է, փուչիկը սկսում է արագ պտտվել ջրով լի թասի մեջ այնքան ժամանակ, մինչև ամբողջ օդը միջից դուրս չգա։ Բացատրե՛ք այդ երևույթը։
Առաջադրանք 6. Փորձ: կանգնե՛ք անշարժ սահատախտակի վրա, այնուհետև ցատկե՛ք առաջ, որ ուղղությամբ կշարժվի սահատախտակը: Ո՞ր արագությունն է ավելի մեծ՝ ցատկող մարմնի՞, թե՞ սահատախտակի։
Առաջադրանքը կազմեց Նելլի Գեղամյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy