«Ուսուցչական Վիքիշաբաթ» դասընթացի գրանցման հայտ
Սիրելի թեկնածու,

Ուրախությամբ հայտնում ենք, որ Վիքիմեդիա Հայաստանը մարզերի ուսուցիչների համար հունիսի 6-11ը Աղվերանում կազմակերպում է թվով հինգերորդ «Ուսուցչական Վիքիշաբաթը»։

Խնդրում ենք ամենայն ուշադրությամբ կարդալ գրանցման հայտի ներածությունը, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել բոլոր հարցերին:


Ի՞նչ է «Ուսուցչական Վիքիշաբաթը»

Ուսուցչական Վիքիշաբաթը կոչված է Հայաստանի մարզերի ուսուցիչներին ծանոթացնել Վիքի տեխնոլոգիաների միջոցով ուսուցիչների աշխատանքի կատարելագործման եղանակներին և նրանց օգնությամբ դասավանդման բնագավառում առաջատար երկրների նորարական փորձը տարածել Հայաստանի և Արցախի դպրոցներում։

Ուսուցչական վիքիշաբաթը մեկ հարկի տակ միավորում է 50-60 ուսուցիչ, որոնք ցանկություն ունեն և պատրաստ են Վիքիմեդիա նորարարական մոտեցումները դարձնել թե իրենց մասնագիտական կատարելագործման և թե դասավանդման առօրյա։

Սիրով հրավիրում ենք մասնակցության հայտ ներկայացնել Հայաստանի մարզային դպրոցների ուսուցիչներին, ուսանողներին և այլ մասնագետներին


Մասնակցության նախապայմանները

Դասընթացից առավելագույն օգուտ քաղելու և ստացած գիտելիքը ձեր համայնքում տարածելու համար, Վիքիմեդիա Հայաստանը կդիտարկի այն թեկնածուների հայտերը, ովքեր՝
1. Պատրաստ են անվարձահատույց իրենց ներդրումն ունենալ մեր լեզվի, պատմության, մշակույթի պահպանման գործում և տարածել վիքպեդիան և մյուս նախագծերը իրենց դպրոցներում և շրջապատում
2. Տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին,
3. Կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից

Դասընթացից հետո ակնկալում ենք, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել հայերեն Վիքիպեդիան։


ԿԱՐԵՒՈՐ Է - Հավաստագրեր

Միայն այն մասնակիցները, ովքեր կշարունակեն համալրել հայերեն Վիքիպեդիան որակյալ հոդվածներով, դասընթացից կես տարի անց կստանան հավաստագիր առ այն, որ իրենք տիրապետում են վիքի խմբագրման գործիքներին և իհարկե * Վիքի գաղափարախոսության կրողներ են:
* Վիքիպեդիա հարթակը թույլ է տալիս մանրամասնորեն տեսնել ուսուցիչների ակտիվությունը դասընթացից հետո:


Ինչ ենք սովորում Ուսուցչական Վիքիշաբաթվա ընթացքում

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները և գործիքները։ Փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։


Մասնակիցների ընտրությունը

Ցավոք դասընթացի մասնակցության համար տեղերը սահմանափակ են և յուրաքանչյուր տարի Վիքիմեդիա Հայաստանը ստանում է ավելի շատ հայտեր, քան հնարավոր է ապահովել:
Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպչական թիմը և կամավոր ուսուցիչներից բաղկացած թիմը ուշադիր ծանոթանում է բոլոր հայտերին և գնահատում է հատկապես մասնակիցների կամավորական աշխատանքը և մասնակցության շարժառիթներն ու մոտիվացիան:
Ընտրության համար, հնարավոր է, որ թիմը կապ հաստատի համայնքի մեր կողմից վստահելի բնակչի հետ և կարծիք հարցնի:


Մերժված հայտերը

Ցավոք Վիքիմեդիա Հայաստանը չի կարող մանրամասն բացատրություններ և պատճառաբանություններ տրամադրել մերժված հայտերի վերաբերյալ, քանի որ բոլոր որոշումներն ընդունվում են հանձնաժողովի ընդհանուր գնահատականներով:


Վճարովի Մասնակցություն

Ընդհանուր դիմումների գնահատմամբ շեմը չնչին տարբերությամբ չհաղթահարած ուսուցիչներին Վիքիմեդիա Հայաստանը կարող է առաջարկել սահմանափակ քանակությամբ վճարովի տեղեր: Խնդրում ենք համապատասխան հարցում նշել, թե արդյոք ցանկանում եք, որպեսզի ձեր թեկնածությունը դիտարկվի վճարովի տեղերի համար: Դասընթացի վճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ:

Անուն *
Արթուր Խալաթյան
Your answer
Ազգանուն *
Your answer
Բնակավայր *
Ձեր բնակության քաղաքը կամ գյուղը։ Եթե Ձեր աշխատավայրը չի գտնվում Ձեր բնակավայրում, լրացուցիչ նշեք։
Your answer
Աշխատավայր *
Գրեք այն ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում եք։
Your answer
Ծննդյան օր/ամիս/տարի *
MM
/
DD
/
YYYY
Էլեկտրոնային փոստ *
Your answer
Հեռախոսահամար(ներ) *
Մենք Ձեզ հետ կապ ենք հաստատելու հեռախոսահամարով և էլեկտրոնային փոստով։
Your answer
Ունե՞ք դյուրակիր համակարգիչ՝ նեթբուք կամ նոթբուք։ *
Մենք խնդրելու ենք բերել համակարգիչը դասընթացի համար։
Կարողանո՞ւմ եք օգտվել համակարգչից։ *
Համակարգչային նվազագույն գիտելիքները պարտադիր են բոլոր մասնակիցների համար (հայերեն գրաշարել (տեքստեր հավաքել), ինտերնետից օգտվել):
Օտար լեզուների իմացություն *
Նշեք այն օտար լեզուները, որոնցից կարող եք թարգմանել հայերեն։ Նկատի ունեցեք, որ թարգմանչական հմտությունները չափազանց կարևոր են Վիքիպեդիան խմբագրելիս։
Required
Մոտիվացիա և կամավորություն
Խնդրում ենք, հարցերին պատասխանել հնարավորինս մանրամասն։
Նախկինում կատարե՞լ եք կամավորական աշխատանք։ *
Your answer
Նախկինում կատարե՞լ եք խմբագրական կամ թարգմանչական որևէ աշխատանք։ *
Your answer
Ի՞նչ գիտեք Վիքիպեդիայի և այլ վիքի նախագծերի մասին։ *
Your answer
Ի՞նչ նորարարական մեթոդներ եք նախկինում կիրառել Ձեր ուսումնական գործընթացում։ *
Your answer
Ինչու՞ եք ցանկանում մասնակցել այս դասընթացին: *
Your answer
Ի՞նչ նյութերով և ինչպե՞ս եք պատրաստվում զարգացնել հայերեն վիքիպեդիան։ *
Your answer
Ցանկանու՞մ եք արդյոք, որ ձեր թեկնածությունը դիտարկվի վճարովի տեղի համար:
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service