Երկրորդ մակարդակ
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Դպրոց *
Դասարան *
1. Տասական համակարգում թվի գրության համար օգտագործել են 30 հատ 1 և մի քանի հատ 0 թվանշաններ: Այդ թիվը բաղադրյա՞լ է, թե՞ պարզ:
2. Շախմատի մրցաշարում 50 մասնակից կա: Խաղում են օլիմպիական մրցակարգով՝ ամեն պարտիայում պարտվողը դուրս է մնում. եթե պարտիան ավարտվում է ոչ ոքի, նորից են խաղում: Հաղթողին որոշելու համար ամենաքիչը քանի՞ պարտիա կխաղացվի:
3. Գրատախտակին գրված է 321321321321 թիվը: Թույլատրվում է մի քանի թվանշան ջնջել: Գտեք 9-ի բաժանվող ամենամեծ թիվը, որը կարելի է ստանալ այդ եղանակով:
4. Արամի ընկերները նրան այցելեցին: Մոր հարցին, թե քանի հյուր ունեին, Արամը պատասխանեց. «Վեցից շատ էին», բայց քույրը մեջ ընկավ և ասաց. «Հինգից շատ էին»: Քանի՞ հյուր են ունեցել, եթե պատասխաններից մեկը ճիշտ էր, մյուսը՝ սխալ:
5. ԱԱԱԱ+ԲԲԲ-ԳԳ-Դ=2019 թվային ռեբուսում տարբեր տառերին համապատասխանում են տարբեր թվանշաններ: Գտեք այդ թվանշանները:
6. Մեկ արկղ խնձորը կշռում է 35 կգ: Երբ վաճառեցին արկղում եղած խնձորի կեսը, կշեռքը ցույց տվեց 21 կգ: Գտեք արկղի զանգվածը:
7. Գրիգորը պարապությունից հաշվեց սկուտեղում եղած մրգերը: Տանձերը և խնձորները միասին 7-ն էին, տանձերը և դեղձերը միասին՝ 9, խնձորները և դեղձերը միասին՝ 6: Ամեն տեսակից քանի՞ միրգ կար:
8. Տարբեր թվանշաններով գրվող ամենամեծ հնգանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված:
9. 500-ից փոքր քանի՞ եռանիշ թիվ կա, որ 7-ի բաժանելիս ստացվում է 3 –ով վերջացող երկնիշ թիվ:
10. Համակարգչի էկրանին գրված են 1-ից մինչև 999 թվերը ներառյալ: Սկզբում ջնջեցին 0-ով վերջացող թվերը: Մնացածներից ջնջեցին 5-ի բազմապատիկները: Քանի՞ թիվ մնաց էկրանին:
Խնդիրները ընտրեց Գևորգ Հակոբյանը:
Առաջարկություններ
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy