Request edit access
«Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» առցանց դասընթացների շարքին մասնակցելու հայտադիմում
Սիրելի՛ ուսուցիչներ և երիտասարդական աշխատողներ,

Եվրոպայի Խորհուրդը՝ «Արդարադատության մատչելիության խթանում՝ Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար  ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում և «Ոչ ատելության խոսքին» hայասատանյան թիմի հետ համագործակցությամբ իրականացնում է  «Մարդու իրավունքների կրթության միջոցով պայքար ատելության խոսքի դեմ» խորագրով առցանց անվճար դասընթացների շարքը։  
Դասընթացների իրականացման նպատակն է ներկայացնել մարդու իրավունքների կրթության դերն ու նշանակությունը՝ որպես ատելության խոսքի դեմ պայքարի հիմնական հակակշիռ։
Դասընթացը կիրականացվի ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ առցանց մեթոդով։ Ձեռք բերված տեսական և գործնական գիտելիքների միջոցով հնարավություն կունենաք առավել խորքային պատկերացում կազմել ատելության խոսքի վտանգների մասին և ինչպես պայքարել դրա դեմ ժամանակակից առցանց և առկախ (online, offline) կրթական գործիքներ կիրառելով։

Դասընթացները կիրականացվեն երկու հիմնական փուլով։

Առաջին փուլը 5 օրյա առցանց դասընթացն է, որը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 8-ից 12-ը։ Յուրաքանչյուր օրվա դասընթացի  տևողությունը կլինի 2 ժամ 30 րոպե։

Երկրոդ փուլը ոլորտի միջազգային և ազգային փորձագետների հետ թեմատիկ հանդիպումների առցանց շարքն է,  որի մասին առավել մանրամասն կտեղեկացվեն ծրագրին մասնակցության հայտ ուղարկած բոլոր հետաքրքրված անձինք։  

Դասընթացին կարող են դիմել Հայաստանի մարզերում բնակվող 18 տարին լրացած հասարակական կազմակերպությունների երիտասարդական աշխատողներն ու ավագ դպրոցների հասարակագիտություն առարկա դասավանդող ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2021թ․փետրվարի 1։ Ծրագրի առաջին փուլին մասնակցելու հնարավորություն կտրվի  20 հայտատուի, որոնց հետ կապ կհաստատվի փետրվարի 2-ին՝ վերջնաժամկետից անմիջապես հետո։

Դասընթացի առաջին և երկրորդ փուլին հաջողությամբ մասնակցած բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ՝ Եվրախորհրդի կողմից։

Միացե՛ք ծրագրի ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/CombatingHateSpeech, իսկ
հարցերի դեպքում գրեք մեզ hatespeechvshre@gmail.com էլ․հասցեին։

Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report