Ապրիլյան ֆլեշմոբ պատմությունից
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դասարան *
Դպրոց *
1.Բացատրե′ք հետևյալ թևավոր արտահայտությունները
Հաննիբալը դարպասների մոտ, Դամոկլյան սուր, Հոմերոսյան ծիծաղ, Դրակոնյան օրենքներ
2.Այդ երկրի մասին ասում էին. «Յուրաքանչյուր գյուղացի նաև ձկնորս է, յուրաքանչյուր պալատական` նավապետ»: Եթե գլխի ընկաք, թե որ երկրի մասին է խոսքը, ապա նշեք (Ձեր կարծիքով), այդ երկրի պատմության երեք նշանավոր դեմքերին:
3.Պատմական դիմանկար: Նա ունի բարձր անձնական որակներ, կամքի ուժ, պետական գործչի անգնահատելի տաղանդ: Բնավորության այս գծերը նրա մեջ ձևավորվեցին այն միջավայրում, որում նա անցկացրեց մանկությունը և պատանեկությունը: Մոր մահից հետո նա հայտնվեց բարդ իրավիճակում: Հայրը հրաժարվեց աղջկան ճանաչել գահի ժառանգորդ:  Ո՞ր գործչի պատմական դիմանկարն է նկարագրված:
4. Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 119 հոդվածում կա հետևյալ նկարագիրը. «ԴՐԱՆՔ չպետք է լինեն շատ մեծ, որպեսզի պատժվողը շուտ չմահանա, բայց ԴՐԱՆՔ չպետք է լինեն նաև շատ փոքր»: Ի՞նչի մասին է խոսքը:
5. Ճակատամարտերից մեկից առաջ, բյուզանդացի զորավար Վելիսարիուսը, ոգևորելով իր զինվորներին, պնդում էր, որ թշնամիները ԱՅԴՊԻՍԻՆ չեն: Ճակատամարտի ժամանակ բյուզանդացիները բազմաթիվ թշնամիներ սպանեցին, որոնք համարվում էին ԱՅԴՊԻՍԻՆ: Ինչի՞ մասին է խոսքը: Պատասխանը հիմնավորել:
6. Երբ Մոցարտը հանդիսատեսի դատին հանձնեց իր հերթական` «Առևանգում հարեմից» ստեղծագործությունը, այն հիմնականում դուր եկավ բոլորին: Չհավանեց միայն մեկ մարդ` Հովսեփ Երկրորդ կայսրը: Նա այն անվանեց  «չափազանց լավը» ունկնդիրների համար: Նա նաև պնդում էր, որ ինչ-որ բան այդ օպերայում չափազանց շատ է: Ըստ կայսեր` ի՞նչն էր շատ:
7. Մի մարդ կարծում էր, որ Հերսիֆրոնին Կնոսսիից, Մետագենիոս Ֆեանիդային և Դեմետրիոսին կմոռանա ոչ միայն ամբողջ մարդկությունը, այլ նաև փոքրասիական այդ քաղաքի բնակիչները: Սակայն կհիշեն մեկ անուն: Ո՞ւմ անունն էին հիշելու:
8. Ցինիկ Ֆրասիլլը թագավոր Անտիոքից խնդրեց մի ոսկի: Վերջինս պատասխանեց, որ թագավորին վայել չէ այդքան քիչ նվիրել: Այդ ժամանակ ցինիկը խնդրեց մեկ տաղանդ ոսկի, սակայն նորից մերժում ստացավ:Ինչպե՞ս հիմնավորեց արքան իր մերժումը:
9. Ալեն դե Պարեիլ -14-րդ դար, Ժակ դե Տրևիլ-17-րդ դար, Ջեյմս Ֆլինտ-18-րդ դար, Կասսի Կոլհաուն-19-րդ դար, Ջոնի Դեփ-20-րդ դար: Ինչու՞ առաջին տիեզերագնացը երբեք չի մտնի այս շարքի մեջ:
10. Անգլիան` Ամերիկայում, Գրանադան` Կոլումբիայում, Օդեսսան` Նիկոլաևյան մարզում, Օռելանը` ԱՄՆ-ում, Ամստերդամը` նույնպես, Շոտլանդիան` Կանադայում… անվանե′ք սրանց միավորող ածականը:
11. Ներկայացրե′ք Արցախյան խնդրի կարգավորման երեք հնարավոր տարբերակ: Հնարավորինս մանրամասն և հիմնավորված ներկայացրե′ք դրանցից մեկը:
12. Նշեք երեք իրադարձություն, որոնք տեղի են ունեցել ապրիլ ամսին և էական փոփոխության են ենթարկել Հայաստանի պատմությունը: Պատասխանը հիմնավորե′ք:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy