Request edit access
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2017
2017թ. ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը նշում է իր հիմնադրման 20-ամյակը, և Գիտության փառատոն 2017-ը կրթահամալիրի երկարամյա աշխատանքների յուրատեսակ ստուգատեսն է:

Փառատոնը իր տեսակի մեջ առաջին և առանձնահատուկ միջոցառումն է ՀՀ-ում. այն կրթահամալիրում կրում է ամենամյա բնույթ՝ այս տարի արդեն զուգակցելով STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) բաղկացուցիչ առարկաները:


Փառատոնին մասնակցում են կրթական հաստատություններ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ, համագործակից կազմակերպություններ:

Գիտության փառատոնի նպատակներն են.

Երեխայի մեջ սեր արթնացնել բնության երևույթների, նրանց փոփոխությունների, բույսերի և կենդանիների աճի և զարգացման հետաքրքիր աշխարհի նկատմամբ:

Զարգացնել սովորողի աշխարհաճանաչողությունը` դրդելով ինքնուրույն և աստիճանաբար բացահայտելու շրջակա միջավայրը:

Սովորեցնել համեմատություններ կատարել, փնտրել և բացահայտել երևույթների միջև եղած կապերն ու տարբերությունները, ձևավորել ինքնուրույն եզրակացությունների հանգելու հմտություններ:

Ուրվագծել և աստիճանաբար ընդլայնել սովորողի հետաքրքրությունների շրջանակը: Նրան դարձնել բանիմաց, մեծացնել գիտելիքի նկատմամբ սերը, զարգացնել սովորելու ունակությունները:

Փորձերի միջոցով սովորողի մեջ առաջացնել դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու կարողություններ, համառություն և նպատակասլացություն:


Փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ իբրև այցելու, որի համար պարզապես անհրաժեշտ է նշված ժամերին այցելել կրթահամալիր, և թե՛ իբրև համագործակից՝ ամրագրելով տաղավար կամ գրանցվելով իբրև սեմինարավար:


Նախաձեռնության կամ մասնակցության ցանկության դեպքում գրանցվեք ստորև:
Գրանցման և տաղավարի ամրագրման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 5-ն է:

Անուն-ազգանուն *
Your answer
Էլեկտրոնային հասցե *
Your answer
Հեռախոսահամար *
Your answer
Ինչ կարգավիճակով եք ցանկանում մասնակցել փառատոնին (որպես այցելու, որպես համագործակից, որպես սեմինարավար): *
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms