Request edit access
Հայտադիմում

ԴԱՍԸՆԹԱՑ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ VOL. 2

«Երիտասարդներն՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է կարողությունների զարգացման դասընթաց Տավուշի մարզի 18-25 տարեկան երիտասարդների համար։

Դասընթացն այլընտրանքային հարթակ է ոչ միայն կոռուպցիայի, դրա տեսակների, դրսևորումների, հետևանքների մասին  գիտելիքներ ստանալու, այլ նաև հնարավորություն ծանոթանալու ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության, դրանից բխող գործողությունների, միջոցառումների ընթացքին և արդյունքներին։ 

Ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետների հետ կստանաք գիտելիքներ եւ գործնական հմտություններ հետեւյալ ուղղություններով․ 

  • Կոռուպցիայի էությունը, տեսակները և դրսևորումները,

  • Պետական եւ համայնքային բյուջեների վերահսկման մեխանիզմներ,

  • Պետական գնումների վերահսկման գործիքներ, 

  • Պաշտոնատար անձանց հայտարարագրեր, 

  • Բաց աղբյուրներից օգտվելու, մոնիթորինգի գործիքներ, 

  • Կոռուպցիայի ազդարարման  համակարգ, 

  • Ընտրական գործընթացներում կոռուպցիայի վերահսկում, կուսակցությունների ֆինանսավորում 

Դասընթացը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-15-ը Դիլիջան քաղաքում։ Կազմակերպությունը հոգալու է կեցության բոլոր ծախսերը։

Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել կից  հայտադիմումը  մինչև սեպտեմբերի 7-ը։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով։

«Երիտասարդներն՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: 

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Էլեկտրոնային հասցե *
Հեռախոսահամար *
Կրթական հաստատության /աշխատավայրի անվանում *
Բնակավայրի անվանում *
Նկարագրեք կոռուպցիան երեք բառով: *
Ձեր կարծիքով ՝ ՀՀ-ում ո՞ր ոլորտում է կոռուպցիայի մակարդակը ամենաբարձրը և ի՞նչու:
Ձեր կարծիքով՝  ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ կոռուպցիան: *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report