ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՐՏՍԵՐ ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սիրելի աղջիկներ,
«Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն ութերորդ տարին իրականացնում է Աղջիկների առաջնորդության ամառային դպրոցը (նախկին անվանումը` ԳԼՕ)` այս տարի վերամշակված ծրագրով և նոր հայկական անվանմամբ՝ «ԱՐՔԱՆԵ 2015»:
Այս տարի այն տեղի է ունենալու օգոստոսի 3-9-ը, Ստեփանավան քաղաքում: Կներառվեն 4 կրտսեր դասընթացավարներ: Կրտսեր ջոկատավար դառնալու համար կարող են դիմել նախորդ տարիների Աղջիկների առաջնորդության ամառային դպրոց (նախկին ԳԼՕ) ծրագրի մասնակիցները:
Կրտսեր դասընթացավարների պարտականություններն են`
•
մասնակցել ամառային դպրոցին նախորդող կրտսեր դասընթացավարների դասընթացին,
•
ակտիվորեն մասնակցել ամառային դպրոցին` օրինակ լինելով մասնակիցների համար,
•
կազմակերպել թիմային խաղեր և երեկոյան միջոցառումներ,
•
աջակցել ջոկատավարներին դասընթացները վարելու ընթացքում:
Մասնակցության անհրաժեշտ պայմաններն են՝
•
այս ծրագրում կրտսեր դասընթացավարների փորձի բացակայություն,
•
լինել ակտիվ իրենց համայնքում,
•
ունենալ օրինակելի կենսակերպ,
•
ունենալ առաջնորդության ու հաղորդակցման հմտություններ,
•
մասնակցել և կազմակերպել հասակակցի կրթության, համայնքային կամ այլ ծրագրեր:
Ծրագիրն անվճար է, կփոխհատուցվեն ճանապարհային և բնակության ծախսերը: Դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 30-ը, ժամը՝ 19:00: Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև հուլիսի 31-ը:
Հարցերի դեպքում կարող եք գրել
sonagris@hotmail.com, կամ զանգահարել 091015611, Սոնա Գրիգորյանին:
Հարգանքներով՝
Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի անձնակազմ