ՎԵԲԻՆԱՐ. ՀՈՒԼԻՍ 24, 2020, «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում»
Հարգելի′ գործընկերներ,
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների և համայնքային ծառայողների, շահագրգիռ այլ անձանց համար:
ՀՈՒԼԻՍԻ 24-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «Տեղական ինքնակառավարման արդիական ֆինանսական հիմնահարցերը ՀՀ-ում» թեմայով վեբինար: Այն կվարի Եվրոպայի խորհրդի փորձագետ Արտակ Երգենյանը:
Վեբինարի տևողությունը մինչև 2,5 ժամ է:
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով ԿՄԵԿՆԵՆ ԼԵՀԱՍՏԱՆ՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
Վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն