Request edit access
ՎԱՐՔԱԳԾԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՑԱՆԿ
Համալսարանում բարեվարքության մշակույթի ներդրման եւ կոռուպցիայի կանխարգելման նպատակով համալսարանի կողմից մշակվելու են Էթիկայի կանոնագիրք (կանոնագրքեր) ուսանողների, ակադեմիական անձնակազմի եւ վարչական անձնակազմի համար, ինչպես նաեւ դրանցից բխող եւ դրանց կիրառման հետ կապված համապատասխան ընթացակարգեր, կանոնակարգեր, քաղաքականություններ եւ կանոններ:

Սույն հարցումը նպատակ է հետապնդում ստանալ Ձեր կարծիքն ու արձագանքը համալսարանում վարքագծի այնպիսի դրսեւորումների վերաբերյալ, որոնք Ձեզ համար անընդունելի են, եւ հետեւաբար դրանց կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել, ի թիվս այլոց, իրավակարգավորման հետ կապված միջոցներ: Համալսարանը խիստ կարեւորում է Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացված է ուսանողների, ակադեմիական անձնակազմի եւ վարչական անձնակազմի անդամների վարքագծի տարաբնույթ դրսեւորումների ցանկ: Խնդրում ենք ստորեւ բերված ցանկում նշել, թե դրանցից Ձեզ համար որոնք են ընդունելի եւ որոնք՝ անընդունելի:

Ուսանողի կողմից որեւէ մեկի կողմից գրված դիպլոմային աշխատանքը/կուրսային աշխատանքը/մագիստրոսական թեզը վերցնելը/գնելը/ստանալը եւ որպես սեփական աշխատանք ներկայացնելը
Քննության ընթացքում ուսանողի կողմից արգելված նյութեր/հուշող գրառումներ օգտագործելը
Քննության ընթացքում ուսանողի կողմից այլ անձի (այլ ուսանողի, ցանկացած երրորդ անձի) հետ հաղորդակցվելը որեւէ (ներառյալ՝ հեռախոս, լսող սարք եւ այլն) միջոցով եւ քննական հարցերի պատասխանները ստանալը
Այլ անձի փոխարեն քննություն հանձնելը
Ուսանողի կողմից այլ անձին դիմելը դիպլոմային աշխատանքը/կուրսային աշխատանքը/մագիստրոսական թեզ գրելու խնդրանքով (վճարովի կամ անվճար)
Ուսանողի կատարած հետազոտության արդյունքները դասախոսի կողմից սեփական գիտական աշխատանքում օգտագործելը՝ առանց ուսանողի հեղինակային իրավունքի պաշտպանության/համապատասխան հղման:
Գիտական հոդվածում/կուրսային աշխատանքում/դիպլոմային աշխատանքում/մագիստրոսական թեզում որեւէ (բանավոր, տպագրված կամ համացանցում հասանելի) աղբյուրից բառացի մեջբերում կատարելը՝ առանց պատշաճ հղման
Այլ անձանց մտքերը վերաձեւակերպելու միջոցով որպես սեփական գաղափարներ ներկայացնելը
Հանրային գիտելիք չհանդիսացող վիճակագրական տվյալների, փաստերի, աղյուսակների, գրաֆիկների եւ այլ նյութի օգտագործումը առանց համապատասխան հղման
Next
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms