Request edit access
Lay's Promo Campaign
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «Մենք» կամ «Լեյս Արմենիա») կազմակերպում և իրականացնում է վիրտուալ վիկտորինա – մրցույթ (այսուհետ՝ «Մրցույթ») Հայաստանում գտնվող իր հաճախորդների համար (այսուհետ՝ «Դուք» կամ «Հաճախորդ») իր Ֆեյսբուքյան էջի (Facebook), հասանելի է հղմամբ՝ https://www.facebook.com/Laysarmenia, և Ֆեյսբուք Մեսենջերի (Facebook Messenger), հասանելի է հղմամբ՝ https://cutt.ly/sc9Fbyt, կիրառմամբ՝ համաձայն սույն մասնակցության պայմանների (այսուհետ՝ «Պայմաններ»), որի շրջանակներում Դուք կարող եք հաղթել և ստանալ բազմաթիվ նվերներից մեկը, որոնք հասանելի Ձեր համար Լեյս Արմենիայի կողմից։
Վիկտորինայի հարցաշարն անցնելով և մասնակցելով Մրցույթին Դուք հայտարարում և ընդունում եք, որ ծանոթացել եք սույն Պայմաններին նախքան Ձեր մասնակցությունը և ամբողջությամբ ընդունում եք դրանք։
Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ վերանայել սույն Պայմանները։ Ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար վերընթեռնել սույն Պայմանները՝ փոփոխություններին ծանոթանալու նպատակով։ Մենք որևէ պարտավորություն չենք կրում Ձեզ նախապես ծանուցելու սույն Պայմաններում կատարվող հետագա փոփոխությունների վերաբերյալ և հետևապես Դուք մասնակցուն եք Մրցույթին Ձեր սեփական ռիսկով։

Մրցույթի նկարագրությունը
Լեյս Արմենիան Մրցույթի ողջ ընթացքում շաբաթական պարբերականությամբ կտրամադրի նվերներ (ստորև ներկայացված ցուցակից) իր այն Հաճախորդներին, ովքեր կբավարարեն Մրցույթի՝ սույն Պայմաններում ներկայացված պահանջներն և չափանիշները։

Մրցույթի տևողությունը և պարբերականությունը
Մրցույթն անցկացվում է շաբաթական պարբերականությամբ մինչև 2021 թվականի մայիսի 29-ը։
Յուրաքանչյուր շաբաթ հինգշաբթի օրերը, ժամը՝ 13։00-ին (տեղական հայկական ժամանակով) կհայտարարվեն այդ շաբաթվա 10 հաղթողները, և նրանց անունները կհրապարակվեն Լեյս Արմենիայի Ֆեյսբուք և Ինստագրամ էջերի Սթորի բաժիններում, ինչպես նաև Լեյս Արմենիայի Ֆեյսբուքյան էջի համապատասխան հրապարակման մեկնաբանությունների բաժնում։

Մրցույթի պայմանները
Մրցույթը բաղկացած է 2 փուլից՝ (1) վիկտորինայի հարցերի պատասխանների տրամադրում; (2) Լեյսի որևէ ապրանքով Ձեր նկարի ուղարկում Մեզ․
Վիկտորինան բաղկացած է 45 տարբեր հարցերից Լեյսի պատմության, ֆուտբոլի կամ այլ փոխկապակցված թեմաների մասին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար Դուք կվաստակեք 1 միավոր, իսկ յուրաքանչյուր սխալ պատասխանի դեպքում չեք ստանա որևէ միավոր։ Ձեր ընդհանուր միավորները կամփոփվեն հարցաշարի վերջում։ Դուք կտեսնեք Ձեր վիկտորինայի արդյունքները Մեսենջերի պատուհանում։
Մեզ ուղարկվող նկարը պետք է առնվազն հստակ և բացահայտ պարունակի Լեյսի ապրանքներից որևէ մեկը (Լեյսի լոգոյով ապրանք) և Ձեր դեմքը։ Նվեր ստանալու իրավունք կունենան բացառապես այն մասնակիցները, ում ինքնությունը հնարավոր կլինի հաստատել իրենց Ֆեյսբուքյան էջի միջոցով։
Մրցույթում մասնակցելու և նվեր ստանալու հնարավորություն կունենան բացառապես այն նկարները, որոնք Մեզ կուղարկվեն մինչև յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, ժամը 23։59 (տեղական հայկական ժամանակով)։
Պարզ և միայն ապրանքի պատկեր պարունակող նկարները, ինչպես նաև Լեյսի ապրանքը այլ մարդկանց / օբյեկտների հետ համադրված նկարները չեն կարող մասնակցել Մրցույթին։
Մրցույթում մասնակցելու համար Դուք պետք է ունենաք վավեր Ֆեյսբուքյան էջ։ Բոլոր կեղծ օգտատերերի էջերի (fake accounts) մասնակցությունը կդադարեցվի («Կեղծ էջերի» մասին տե՛ս առավել մանրամասն ստորև)։

Մրցույթին հասանելիությունը
Մրցույթին հասանելիություն ձեռք բերելու համար Դուք պետք է կատարեք հետևյալ քայլերից առնվազն մեկը՝
a) Այցելեք Մեր Ֆեյսբուքյան էջ և ավելացրեք «+» մեկնաբանությունը Մրցույթի վերաբերյալ համապատասխան հրապարակման մեկնաբանությունների բաժնում։ Դա Ձեզ ինքնաբերաբար կուղղորդի դեպի Լեյս Արմենիայի Մեսենջեր պատուհան։
a) Եթե Դուք տեսել եք Մրցույթի մասին տեղեկատվությունը որևէ այլ սոցիալական հարթակում կամ ինտերնետ կայքում, ապա Դուք պետք է հետևեք համապատասխան հղմանը։ Դա Ձեզ ինքնաբերաբար կուղղորդի դեպի Լեյս Արմենիայի Մեսենջեր պատուհան։
Դուք կարող եք մասնակցել Մրցույթին բացառապես մեկ անգամ։

Մասնակցության պայմանները և դադարեցում
Մրցույթին մասնակցելու համար Դուք պետք է՝
a) լինեք առնվազն 13 տարեկան;
b) ունենաք վավեր և գործող Ֆեյսբուքյան էջ, ներառյալ հասանելի թարմ նկարներով, հրապարակումները և նորություններով;
c) անցնեք 45 հարցից բաղկացած վիկտորինայի հարցաշարը Լեյս Արմենիայի Ֆեյբուք Մեսենջերում;
d) ուղարկեք Ձեր նկարը Լեյսի ապրանքի հետ Մեզ՝ Լեյս Արմենիայի Ֆեյբուք Մեսենջերի միջոցով;
e) նախկինում արդեն մասնակցած չլինեք Մրցույթին։
Եթե Դուք չեք բավարարում վերը նկարագրված պայմաններից թեկուզ և մեկը, Դուք չեք կարող մասնակցել Մրցույթին։
Դուք կարող եք մասնակցել Մրցույթին բացառապես մեկ անգամ։
Եթե Ձեր Ֆեյսբուք էջը կեղծ է կամ չի պարունակում անձնական/կոնտակտային տվյալներ կամ թարմ նկարներ կամ ցանկացած այլ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա Մեզ նույնականացնելու Ձեզ, ապա Ձեր մասնակցությունը Մրցույթին կդադարեցվի։ Այն էջերը, որոնք ունեն կեղծ գլխավոր նկար կամ առհասարակ չունեն գլխավոր նկար, ունեն կեղծ նկարներ կամ առհասարակ չունեն հրապարակված նկարներ, ունեն կեղծ ընկերների ցանկ կամ առհասարակ չունեն ընկերների ցանկ, չունեն հրապարակումներ կամ ունեն բացառապես գովազդային հրապարակումներ, կհամարվեն «Կեղծ էջեր» և դրանց մասնակցությունը Մրցույթին կդադարեցվի։
Եթե Դուք կիրառեք, օգտագործեք կամ այլապես շահագործեք հավելված, սարք կամ ծրագիր, որը ավտոմատացված է կամ այլապես կարող է հանգեցնել կեղծիքների կամ որևէ եղանակով ազդել Մրցույթի արդյունքների վրա, Ձեր մասնակցությունը Մրցույթին կդադարեցվի։
Լեյս Արմենիան իրավունք է վերապահում դադարեցնել ցանկացած Հաճախորդի մասնակցությունը, որը կլինի կասկածելի, կեղծ կամ կխախտի սույն Պայմանները, ինչպես նաև Ֆեյսբուքի Օգատգործման պայմանները (հասանելի է հղմամբ՝ https://cutt.ly/Hc4letT

Հաղթողները
Մրցույթի հաղթողները կորոշվեն շաբաթական պարբերականությամբ։
Յուրաքանչյուր շաբաթ կհայտարարվի 10 հաղթող։
Մրցույթում հաղթելու համար Դուք պետք է ՝
a) լինեք վիկտորինայում ամենաբարձր միավորներ հավաքած առաջին 10 մասնակիցներից մեկը;
b) ուղարկեք Մեզ Լեյսի ապրանքի հետ Ձեր նկարը, որը բավարարում է սույն Պայմաններով սահմանված պահանջներին։
Եթե շաբաթական արդյունքների ամփոփման արդյունքում 2 և ավել Մրցույթի մասնակից ունենան հավասար միավորներ և միաժամանակ բավարարած լինեն նկարին ներկայացվող համապատասխանության չափանիշները, ապա հաղթող կճանաչվի այն Հաճախորդը, որն առաջինն է սկսել Մրցույթը, այն է ՝ առաջինն է սկսել վիկտորինայի հարցերին պատասխանել Ֆեյսբուք Մեսենջերի պատուհանում։ Ծանուցում՝ Ֆեյսբուք Մեսենջերով փոխանակված բոլոր նամակների համար ֆիքսվում է դրանց ուղարկման օրը/ժամը։
Եթե շաբաթական արդյունքների ամփոփման արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցներից 10-ից քիչ մասնակից է բավարարել նաև նկարին ներկայացվող համապատասխանության չափանիշները, ապա հաղթող կճանաչվեն նաև նկար չներկայացրած, սակայն ամենաբարձր միավորներ հավաքած մնացած մասնակիցները (ընդհանուր 10 հաղթողի շրջանակներում)։
Հաղթողների անունները կհրապարակվեն Ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական ցանցերի Սթորի բաժիններում, ինչպես նաև կտեղադրվեն Լեյս Արմենիայի Ֆեյսբուքյան էջի վերաբերելի հրապարակման մեկնաբանություններ բաժնում։ Մենք կարող ենք նաև նշել Ձեր Ֆեյսբուքյան էջը (tag) համապատասխան Սթորիի վրա կամ մեկնաբանության մեջ՝ Ձեր հաղթանակի մասին Ձեզ ծանուցելու համար։

Նվերները
Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվում են հետևյալ նվերները՝
a) 1-ին հորիզոնական՝ Xiaomi MI անլար ականջակալներ
b) 2-րդ հորիզոնական՝ Լեյսի բրենդային շապիկ
c) 3-ից 10-րդ հորիզոնականներ՝ Լեյս և Պեպսի պարունակող ապրանքներով փաթեթներ։

Նվերների ստացումը
Յուրաքանչյուր շաբաթվա 10 հաղթողների անունները հրապարակելուց հետո Դուք ունեք 1 շաբաթ ժամանակ՝ Ձեր նվերը ստանալու համար։ Ձեր նվերը ստանալու համար Դուք պետք է կապ հաստատեք Լեյս Արմենիայի հետ Ֆեյսբուք Մեսենջերի միջոցով Ձեր հաղթող էջից նամակ գրելու եղանակով։ Նվերը Ձեզ կհանձնվի Ձեր և Լեյս Արմենիայի միջև համաձայնեցված կարգով։
Եթե Դուք Մեզ հետ կապ չհաստատեք ձեր հաղթանակը հայտարարելուց հետո սահմանված 1-շաբաթյա ժամկետում, ապա Դուք կհամարվեք Մրցույթից հրաժարված և կկորցնեք նվեր ստանալու Ձեր իրավունքը։

Համապատասխանություն
Նվերը ստանալու համար Դուք պետք է համապատասխանեք սույն Պայմաններին, ինչպես նաև Ֆեյսբուքի և Ֆեյսբուք Մեսենջերի և ցանկացած այլ ծրագրի/միջոցի Օգատգործման պայմաններին, որոնք կօգտագործվեն Մեր կողմից։
Մենք իրավունք ենք վերապահում ջնջել, արգելափակել կամ հեռացնել ցանկացած մեկնաբանություն, նկար կամ նյութ, որը պարունակում է անօրինական, ոչ պատշաճ, վիրավորական կամ անպարկեշտ բառապաշար, զրպարտություն կամ վիրավորանք, կամ խախտում է այլ մասնակիցների կամ երրորդ անձանց շահերը, իրավունքները և անձնական կյանքի անձեռնմխելիությունը, կամ վարկաբեկում է Լեյսին, նրա բարի համբավը և հեղինակությունը կամ որևէ եղանակով խախտում է Ֆեյսբուքի Համակեցության Կանոնները (Community Standards of Facebook)։

Ձեր Անձնական տվյալների օգտագործումը
Մենք չենք օգտագործում Ձեր անձնական տվյալները, ներառյալ Ձեր նկարը, որը Դուք ընտրում եք ուղարկել Մեզ որևէ այլ նպատակով կամ եղանակով, քան անհրաժեշտ է՝ ապահովելու Ձեր մասնակցությունը Մրցույթին, ներառյալ հաստատելու Ձեր համապատասխանությունը սույնով ներկայացված պայմաններին և պահանջներին։
Դուք կարող եք մեզ գրավոր հարցում ուղարկել՝ ջնջելու Ձեր նկարը, որը Դուք ընտրել եք ուղարկել Մեզ Մրցույթի շրջանակներում, որի պարագայում Մենք պարտավորվում ենք ջնջել (ոչնչացնել) կամ հեռացնել Ձեր նկարը Մեզ մոտ հասանելի արտաքին կրիչներից, տվյալների հենքերից կամ սերվերներից։ Այդուհանդերձ, Դուք միաժամանակ համաձայնում և ընդունում եք, որ Ֆեյսբուքի Օգտագործման պայմաններն ու Գաղտնիության քաղաքականությունը նույնպես կիրառելի են Ֆեյսբուք Մեսենջերի միջոցով փոխանակված ցանկացած նյութի և տվյալների նկատմամբ։ Հետևապես, Դուք համաձայնում եք, որ Ֆեյսբուք Մեսենջերի միջոցով Ձեր նկարը Մեզ եք տրամադրում բացառապես Ձեր սեփական ռիսկով և համաձայնությամբ։

Թարմեցված է՝ 07, Ապրիլ, 2021
Clear selection
Submit
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy