Request edit access
ՀՀԿ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ընդունելության դիմում-հայտ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի ութերորդ հոսքի ընդունելության մասին։  

 

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։  

 

Դպրոցում ուսումնառությունն անվճար է։  

 

Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները՝ 

• Տարիքը՝ 18-ից 40 տարեկան,

• Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)։ 


 

Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։ 

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ 

 

Դիմումի փաթեթը ներառում է՝ 

 

• Դիմում-հայտ,

• Ինքնակենսագրություն (CV), 

• Անձնագրի էլեկտրոնային պատճեն,

• Դիպլոմ (առկայության դեպքում),

• Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում),

• Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)։ 

 

Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել schoolrpa@gmail.com էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը լրացնելուց հետո):  

Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։ 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հոկտեմբերի 17-ը։ 

 

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: 


 

Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Sign in to Google to save your progress. Learn more
Next
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report