«Իրազեկ քաղաքացիների միավումը» հրավիրում է մեդիա մշտադիտարկման մասնագետների՝ Արցախի ընտրությունների ժամանակ կարճաժամկետ աշխատանքի համար
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ն հավաքագրում է մեդիա մշտադիտարկման մասնագետներ՝ Արցախի Հանրապետության նախագահական և ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների մշտադիտարկում իրականացնելու համար:
Սա կարճաժամկետ աշխատանք է, որը տևելու է փետրվարի 17-ից մինչև ապրիլի 1-ը, իսկ երկրորդ փուլի անցկացման դեպքում՝ մինչև ապրիլի 15-ը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2020թ. փետրվարի 10-ն է: Աշխատանքն իրականացվելու է Երևանից:
Բաց կանչին արձագանքողներից ակնկալվում է.
# Հայաստանի և Արցախի ներքին քաղաքական իրավիճակի մասին տեղեկացվածություն և ընտրական գործընթացների դերի կարևորում
# Տեղեկացվածություն Հայաստանի և Արցախի մեդիա միջավայրի վերաբերյալ
# Գրավոր և բանավոր հայոց լեզվի գերազանց իմացություն, տեքստի հետ աշխատելու հմտություններ
# Արդյունավետ և ոչ կոնֆլիկտային հաղորդակցման հմտություններ, ինչպես նաև համագործակցելու և արագ արձագանքելու պատրաստակամություն
# Քաղաքական չեզոքություն
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել՝ 011 355042 հեռախոսահամարով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին: