Հանքարդյունաբերություն` Հայաստանի տնտեսության շարժիչ ու՞ժ, թե՞ բնապահպանական աղետ
«Կանաչ զարգացման համագործակցություն» նախաձեռնող խումբը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ կազմակերպում է «Հանքարդյունաբերություն` Հայաստանի տնտեսության շարժիչ ու՞ժ, թե՞ բնապահպանական աղետ» խորագրով բանավեճ-քննարկում: Քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժ. 16:00, ՀԲԸՄ գրասենյակում՝ ՀԱՀ բիզնես կենտրոնի 5-րդ հարկում: Քննարկման աշխատանքային լեզուն հայերենն է: Միջոցառմանը կարող են դիմել ավագ դպրոցի սաներ և ուսանողներ: