ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Սարքը օգտագործելուց առաջ ծանոթանալ սարքի անձնագրին և շահագործման կանոններին:
Սարքի բնականոն աշխատանքի համար` խորհուրդ է տրվում տեղադրել հոսանքի կարգավորիչ և մուտքային ֆիլտր (գազի և ջրի ):
Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքերը, որոնց թերություններն առաջացել են հետևյալ պայմաններում և կամ պատճառնեորվ`
- սխալ շահագործման և անփույթ վերաբերմունքի
- դժբախտ պատահարների հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների
- բնական աղետների
- սխալ տեղադրման և տեղափոխման
- ոչ լիազորված անձանց կողմից վերանորոգման կամ սարքի ձևափոխման փորձերի իրականացման
- առկա է գերծանրաբեռնվածություն կամ սարքի ոչ նպատակային շահագործում
- սարքի մեջ օտար մարմինների, միջատների և հեղուկների ներթափանցման
- սնուցման ցանցերի տեխնիկական չափանիշներից շեղումների
- սարքի մեջ ջրի սառցակալման պատճառով
- չեն պահպանվել սպասարկող կազմակերպության պահանջները
.Երաշխիքային սպասարկումը չի ենթադրում սարքի փոխարինում կամ գումարի վերադարձ:
.Սարքի վերանորոգումից հետո երաշխիքային ժամկետը չի փոխվում:
.Երաշխիքային սպասարկումը կատարվում է, եթե վնասված չէ սարքի վրա փակցված ֆիրմային կապարակնիքը (պիտակ):
.Սպասարկման կենտրոնի աշխատակցին իրավունք է վերապահվում հարկ եղած դեպքում` պոկել ֆիրմային կապարակնիքը (պիտակ) բացել խափանված սարքը` հետազոտման և վերանորոգման նպատակով:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երաշխիքային սպասարկումը կատարվում է միայն պատշաճ լրացված և կնքված երաշխիքային կտրոնի առկայության պայմաններում:
Երաշխիքային սպասարկումը կատարվում է միայն այն դեպքում, երբ պահպանվել են սարքի շահագործման կանոնները և պայմանները:
Երաշխիքային սպասարկման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել սպասարկման կենտրոն:
Հեռ. +374 91 590 590