Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը մեկնարկում է «Թվային մեդիա» առցանց դասընթացների շարքի երկրորդ փուլը` հետևյալ ուղղություններով.
- Ժամանակակից պատումը մեդիայում
- Վիդեոպատում
- Լուսանկարչություն
- Բովանդակության ստեղծման թվային գործիքներ:
Առցանց դասընթացների տևողությունը` 2 ամիս, 20 կրեդիտ
Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը` 2 շաբաթ, 5 կրեդիտ:
Այս փուլում մասնակիցների համար դասընթացներն ԱՆՎՃԱՐ են, և դասընթացները հաջողությամբ ավարտողները կստանան մասնակցության վկայական:
Մեկնարկը՝ սեպտեմբերի 29-ից: