Request edit access
Հայտ։ Խորհրդարանի մոդել սիմուլյացիոն խաղ
Խորհրդարանի մոդել
ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Օրերը՝ 31 հունվարի - 3 փետրվարի, 2019թ.
Լեզուն՝ հայերեն
Վայրը՝ Ջերմուկ, Վայոց Ձոր, Հայաստան
Կովկասի ինստիտուտը հրավիրում է ուսանողներին, երիտասարդ գիտնականներին, պետական ծառայողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և երիտասարդ քաղաքական գործիչներին մասնակցելու Խորհրդարանի մոդել ինտերակտիվ սիմուլյացիոն խաղին: Միջոցառումը կազմակերպում է Կովկասի ինստիտուտը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ:
Խաղը տեղի է ունենալու հունվարի 31-ից փետրվարի 3-ը՝ Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքում։ Մասնակցությունն անվճար է։ Միջոցառման հետ կապված ճանապարհածախսը, կեցության և սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել․
• 21-35 տարեկան ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, պետական ծառայողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և երիտասարդ քաղաքական գործիչներ;
• Որոշումների կայացման, քաղաքականության մշակման, օրենքի գերակայության ոլորտում և օրենսդրական գործընթացների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող անձինք;
• Խաղի անցկացման՝ առանց բացառության բոլոր օրերին հասանելի մարդիկ;
• Մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգը.
Խնդրում ենք վերոնշյալ պահանջերին համապատասխանող թեկնածուներին լրացնել հայտը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 23։

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել`
Կովկասի ինստիտուտ
0025 Երևան, Հայաստան
Չարենց 31/4
Հեռ. – (+374) 10 54 06 31
Էլ. հասցե - contact@c-i.am
Վեբ կայք - www.c-i.am

Ի՞նչ եք կարծում, արդյոք խորհրդարանական կառավարման համակարգը հարմար է Հայաստանի համար: Ինչու՞։ *
Կցանկանայի՞ք, որ Հայաստանն իր քաղաքական համակարգով նման լիներ մեկ այլ երկրի։ Եթե այո, ապա ո՞ր երկրին և ինչու՞։ *
Համաձա՞յն եք, որ դպրոցական կրթությունը նախ և առաջ անհրաժեշտ է նրա համար, որ շրջանավարտները գտնեն լավ աշխատանք։ *
Պե՞տք է արդյոք հայերենի ուսուցումը պարտադիր լինի Հայաստանի բոլոր դպրոցներում, այդ թվում էթնիկ փոքրամասնությունների համար։ Ինչու՞։ *
Համաձա՞յն եք, որ որոշ ազգեր ավելի քաղաքակիրթ են, քան մյուսները։ Եթե այո, ապա ինչպե՞ս եք կարծում, ի՞նչն է պատճառը, գեները թե այլ բան: *
Պե՞տք է, որ կալանավորվածները ընտրություններում քվեարկելու իրավունք ունենան։ *
Հարկավո՞ր է բարձրացնել ներմուծման մաքսերը, օրինակ գյուղատնտեսական ապրանքների համար՝ հայ արտադրողին պաշտպանելու նպատակով։ Ինչու՞։ *
Պետք է արդյոք Հայաստանում մարիխուանայի ազատ վաճառքը թույլատրել։ Ինչու՞։ *
Դերախաղային խաղի ընթացքում Դուք կնախընտրեիք ստանձնել խորհրդարանի պատգամավորի, թե կառավարության նախարարի դեր։ *
Խնդրում ենք կցել Ձեր CV-ն։ *
Required
Submit
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service