ՎԵԲԻՆԱՐ. ՀՈՒԼԻՍ 27, 2020, «COVID-19․ Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները»
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի համայնքների միությունը Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Համագործակցություն քաղաքների կայուն զարգացման ուղղությամբ. ընդհանուր մարտահրավերներ, ընդհանուր լուծումներ» ծրագիրը:
Ծրագրի գործընկերներն են Լեհաստանի քաղաքների ասոցիացիան, Սլովակիայի քաղաքների միությունը, Հունգարիայի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիան, Չեխիայի Ռադլոյի քաղաքապետարանը:
Ծրագրի նպատակն է աջակցել համայնքներին քաղաքական պաշտոնյաների և աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցում:
Ծրագրի շրջանակներում ս.թ. հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը իրականացվելու են վեբինարներ համայնքի ղեկավարների, ավագանու անդամների, համայնքային ծառայողների և շահագրգիռ այլ անձանց համար:
ՀՈՒԼԻՍԻ 27-ին՝ ԺԱՄԸ 11:00-ին, կանցկացվի «COVID-19. Տեղական իշխանությունների համար առկա իրավական շրջանակները և պրակտիկ խնդիրները» թեմայով վեբինար:
Վեբինարը կվարեն
ԷՄԻՆ ԵՐԻՑՅԱՆ Հայաստանի համայնքների միության նախագահ, Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ
ԱՐՏԱԿ ԵՐԳԵՆՅԱՆ Եվրոպայի խորհրդի փորձագետ
ՎԱՀԱԳՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու
Վեբինարների ընթացքում բարձր ակտիվություն և նախաձեռնողականություն դրսևորած ծրագրի կողմից ընտրված մասնակիցները ճանաչողական այցով կմեկնեն Լեհաստան՝ ուսումնասիրելու տեղական փորձը:
ՀՈՒԼԻՍԻ 27-ին կայանալիք վեբինարին մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն առցանց հայտ հետևյալ հղումով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայտ լրացնելը դեռ չի հավաստում Ձեր մասնակցությունը։ Ձեր հայտերի հիման վրա կազմակերպիչները կկայացնեն համապատասխան որոշում և կուղարկեն գրավոր հրավեր, որը կներառի նաև մասնակցության վերաբերյալ այլ մանրամասներ։
Վեբինարին միանալու Zoom հարթակի հղումը մասնակիցները կստանան գրանցումից հետո։
Հայաստանի համայնքների միություն