Request edit access
ԷԹԻԿԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՑԱՆԿ
Համալսարանում բարեվարքության մշակույթի ներդրման եւ կոռուպցիայի կանխարգելման նպատակով համալսարանի կողմից մշակվելու են Էթիկայի կանոնագիրք (կանոնագրքեր) ուսանողների, ակադեմիական անձնակազմի եւ վարչական անձնակազմի համար, ինչպես նաեւ դրանցից բխող եւ դրանց կիրառման հետ կապված համապատասխան ընթացակարգեր, կանոնակարգեր, քաղաքականություններ եւ կանոններ:

Սույն հարցումը նպատակ է հետապնդում ստանալ ուսանողների, ակադեմիական անձնակազմի եւ վարչական անձնակազմի անդամների կարծիքներն ու արձագանքները մշավելիք Էթիկայի կանոնագրքի (կանոնագրքերի) հիմքում դրվող Էթիկայի սկզբունքների ու արժեքների վերաբերյալ: Համալսարանը խիստ կարեւորում է Ձեր կարծիքը այս հարցի վերաբերյալ:

Խնդրում ենք ստորեւ բերված ցանկում նշել այն սկզբունքները/արժեքները, որոնց վրա Ձեր կարծիքով պետք է հիմնվի (հիմնվեն) Էթիկայի կանոնագիրքը (կանոնագրքերը):

Բարեվարքություն
Կրթական ոլորտի դերակատարների վարքագիծը համահունչ է մի շարք դրական բարոյական և էթիկական սկզբունքներին ու չափանիշներին, որոնք հենվում են հիմնական արժեքների վրա:
Ազնվություն
Բուհի բոլոր դերակատարները պետք է մշտապես խուսափեն ցանկացած խարդախությունից, ստախոսությունից, խաբեությունից, գողությունից, շորթումից կամ որևէ այլ անազնիվ արարքից:
Ճշմարտություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է Ճշմարտությունն ասեն և չստեն բարձրագույն կրթության համակարգի ներսում իրականացվող ցանկացած տիպի հաղորդակցության ժամանակ:
Թափանցիկություն
Այս սկզբունքը պահանջում է ազատորեն հանրայնացնել ոչ միայն բուհի՝ որպես կազմակերպության, այլև բուհի բոլոր դերակատարների՝ որպես անհատների մասին տեղեկատվությունը, և այս պարտականության շրջանակը տարբեր է` պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ դերակատարի մասին է խոսք գնում:
Հարգանք այլոց հանդեպ
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ցուցաբերեն բարձրագույն կրթության համակարգում ներգրավված բոլոր շահառուների և շահագրգիռ կողմերի արժանապատվության, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ հարգանք, ճանաչեն բուհերի դերակատարների` իրենց մասնավոր կյանքը պաշտպանելու և ֆիզիկական ու հոգեբանական բռնությունից պաշտպանված լինելու ընդհանուր իրավունքները:
Վստահություն
Բուհերի բոլոր դերակատարները կարող են միանգամայն վստահ լինել միմյանց նկատմամբ ազնվության, ճշմարտացիության և բարեվարքության դրսևորման հարցում:
Հաշվետվողականություն
Բուհերի բոլոր դերակատարները պատասխանատու են իրենց լիազորությունները պատշաճ կատարելու համար:
Արդարացիություն
Բուհերի բոլոր դերակատարները միմյանց նկատմամբ պետք է վարվեն անկողմնակալ, առանց խտրականության և անազնիվ դրսևորումների:
Հավասարություն, արդարություն և սոցիալական արդարություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է պահպանեն կայունության, հավասարության և արդարության՝ կրթական և սոցիալական արժեքները, ինչպես նաև ճանաչեն ապագա և ներկա սերունդների իրավունքներն ու պարտականությունները: Պետք է գործնականում կիրառեն արդար, թափանցիկ, ներառական և կայուն քաղաքականություն և գործելակերպ` կապված տարիքի, հաշմանդամության, գենդերի և գենդերային ինքնության, ռասայի, էթնիկ պատկանելիության, կրոնի և դավանանքի ու սեռական կողմնորոշման հետ, պետք է ապահովեն բարձրագույն կրթության հասանելիությունը՝ ակադեմիական որակավորում ունեցող հնարավորինս մեծ քանակի անձանց համար:
Կրթական համակարգի և կրթական հաստատությունների ժողովրդավարական ու էթիկական ղեկավարում և կառավարում
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն, որ բուհերի ղեկավարումը և կառավարումը պետք է հիմնվեն բոլոր համապատասխան դերակատարների ժողովրդավարական ներգրավվածության վրա, և ղեկավարվեն էթիկայի հիմունքներով առաջնորդություն իրականացնող առաջնորդների կողմից:
Որակյալ կրթություն
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն իրենց անվերապահ հանձնառությունը՝ հնարավորինս բարձր որակի կրթություն տրամադրելու հարցում։
Անձի կատարելագործում և համակարգերի բարելավում
Բուհերի բոլոր դերակատարները պետք է ընդունեն բարձրագույն կրթության համակարգի շարունակական բարելավման գործում առավելագույն ներդրում կատարելու կարևորությունը։
Ինստիտուցիոնալ ինքնավարություն/ինստիտուցիոնալ անկախություն
Այս սկզբունքի մաս է կազմում ազգային կրթական համակարգում առանձին հաստատություններին համապատասխան ինքնավարություն և անկախություն շնորհելու և այն պահպանելու անհրաժեշտության ճանաչումը, ինչը կբացառի կրթության նկատմամբ չափազանց կենտրոնացված քաղաքական հսկողությունը:
Միջազգային համագործակցություն
Բուհերի բոլոր դերակատարները ճանաչում են կրթական գործունեության մեջ դրական միջազգային համագործակցության կարևորությունը:
Submit
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Additional Terms