Request edit access
Ամենամյա լրագրողական մրցույթի հայտադիմում
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։
Մրցույթը կընդգրկի 2017 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2019 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.
Լրագրողական նյութը.
1. կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա, ֆոտոշարք և այլ։
2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2017 թվականի սեպտեմբերի 5-ից 2019 թվականի փետրվարի 1-ը։
3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։
Վերջնաժամկետը

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2019 թվականի փետրվարի 3–ը։

Ծանոթություն.
• Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
• Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ հասցեով՝ npaskevichyan@epfound.am վերնագրելով ձեր նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ_անուն ազգանուն» և լրացնել առցանց հայտը։

Untitled Title
Անուն ազգանուն *
Your answer
Հեռախոսահամար (բջջային և/կամ քաղաքային) *
Your answer
Էլ. հասցե *
Your answer
Լրատվամիջոցի անվանումը (եթե թղթակցում եք որևէ լրատվամիջոցի) *
Your answer
Submit
Never submit passwords through Google Forms.
This form was created inside of Eurasia Partnership Foundation - Armenia. Report Abuse - Terms of Service