Պատմության ֆլեշմոբ
Հարգելի մասնակից, առաջադրանքները կազմված են երկու` Ա և Բ մակարդակներից: Ա մակարդակը վերաբերվում է Միջին դպրոցի սովորողներին, իսկ երկու մակարդակը միասին վերաբերվում են Ավագ դպրոցի սովորողներին: Սակայն դա չի նշանակում, որ Միջին դպրոցի սովորողները չեն կարող կատարել նաև Բ մակարդակի առաջադրանքները:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն *
Դպրոց *
Դասարան *
Ա մակարդակ
1. Ձախ կողմում տրված են միջագետքյան քաղաքների անվանումներ, բայց տառերը դասավորված են խառը: Ավելին, յուրաքանչյուր բառում կան մեկ կամ երկու ավելորդ տառ: Ձեր խնդիրն է դասավորել տառերը ճիշտ հերթականությամբ, հեռացնել ավելորդ տառը կամ տառերը և ստանալ տեղանունը.
2. Հնում, ամբարները կառուցում էին տներից բավականին հեռու: Մեծ քաղաքների պարագայում, անգամ արվարձաններում: Ինչու՞
3. Հովանոցը հայտնագործվել է երկու անգամ: Առաջին անգամ Հին Չինաստանում, երկրորդ անգամ` Անգլիայում: Ինչո՞վ էր տարբերվում անգլիական հովանոցը չինականից:
4. Հնում այդ սննդային հավելումը թանկարժեք մետաղներից թանկ էր և օգտագործվում էր որպես փողին փոխարինող: Ինչի՞ մասին է խոսքը:
5. «1925 թվականի փետրվարի 16-ին …սթրիթ 25 հասցեում գտնվող ակումբում հավաքվում են առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հերոսները»: Ինչու՞  Լոնդոնի «Թայմս» թեթի այս հայտարարությունը չի կարող համապատասխանել իրականությանը:
6. Հիպոկրատին հարցրեցին. «Ճի՞շտ է, որ հանճարեղությունը հիվանդություն է»: Հիպոկրատը պատասխանեց. «Անկասկած: Բայց, ցավոք, շատ հազվագյուտ»: Այդ հիվանդության ուրիշ ո՞ր հատկությունը ափսոսանքով նշեց Հիպոկրատը:
7. Ուշադիր կարդացեք հետևյալ շարքը և ասացեք, թե ի՞նչ հանգամանք է միավորում այս շարքը… Դժերալդ, Իրվին, Քեննետ, Լլոյդ, Մարտին, Ներո, Օլիվեր, Պոլ և այլն:
8. 1711 թվականին, ռուսական բանակի յուրաքանչյուր գնդում ձևավորվեց ինը մարդուց կազմված դասակներ: Ի՞նչ նպատակի համար էին կազմավորվել այդ դասակները:
9. Արևելյան մարտաձևերի չինացի վարպետներն ասում էին, որ կռիվը հիմարների համար է, հաղթանակը` ուժեղների, իսկ ի՞նչն էր նրանց կարծիքով իմաստունների համար:
10. 1240 թվականին, Կիևյան Ռուսիայում, առաջին անգամ անցկացվեց մարդահամար: Ո՞վ և ի՞նչ նպատակով այն անցկացրեց:
Բ մակարդակ
11. Մարդիկ ոչ մի կերպ չէին ցանկանում հավատալ նրա մահվանը: Ոմանք ասում էին, որ նա պարզապես վիճել է Բրեժնևի հետ, մյուսները կարծում էին, որ նրան առևանգել են այլմոլորակայինները, իսկ Վանգան ասաց, որ նա ողջ-առողջ է և թաքնվում է ԱՄՆ-ում: Ու՞մ մասին է խոսքը:
12. Ձեր կարծիքով, Հին Հայաստանում, ո՞ր ամիսն էր համարվում ամենակարևորը: Պատասխանը հիմնավորել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայերը նստակյաց ժողովուրդ էին և ունեն երկրագործական ավանդույթներ:
13. Ուինստոն Չերչիլը բավականին երկար ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետն էր: Մի անգամ, նա անակնկալ հայտնվեց զուգարանում այն ժամանակ, երբ մի քանի կանայք իրենց կարգի էին բերում: Չնայած դրա արդյունքում առկա միջամտությանը, այդ իրողությունը չդարձավ մամուլի սեփականություն և չազդեց Չերչիլի հետագա քաղաքական ուղու վրա: Հաշվի առնելով այդ փուլի բարոյական նորմերը, այս իրողության չտարածելը մամուլի կողմից բավականին զարմանալի է, բայց հեշտ բացատրելի: Ինչպե՞ս:
14. Գալլական քրմերը գտան պատերազմի ժամանակ արագ զորահավաք կազմակերպելու անխափան միջոց: Դրա համար նրանք զոհաբերում էին միայն մի մարդու: Ու՞մ:
15. Այն այժմ համարվում է չարի խորհրդանիշ, բայց դեռևս 100 տարի առաջ, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և աշտ այլ երկրներում, մարդիկ գնում էին բազմաթիվ ոսկյա զարդեր, տարբեր թալիսմաններ, որոնց վրա կար դա և համարում էին, որ այդ գնումն իրենց կբերի Լույս, Կյանք, Սեր և Հաջողություն: Ինչի՞ մասին է խոսքը:
16. 30-ական թվականներ: Հսկայական պետությունը գալարվում է տիրանի դաժանությունների ներքո: Սպանություններ, քաղաքական հաշվեհարդարներ, չհիմնավորված ձերբակալություններ, ազգային խտրականություն և այլն: Ո՞ր բռնապետի մասին է խոսքը:
17. Արաբական ծովածոցի հատվածից <<Առագաստ>> հյուրանոցը կարելի է նկարահանել միայն 25 աստիճան թեքության տակ: Իսկ մնացած դեպքերում այն ոչ միայն չի կարելի նկարահանել, այլ նաև տեսնել: Ինչու՞
18. Ներկայացրեք Փետրվարյան ապստամբության սոցիալական, տնտեսական, քաղաքական պատճառները և փորձեք հիմնավորել, թե ո՞ր դեպքում ապստամբությունը կարող էր հաղթել:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy