Request edit access
Վերելք Սիս 2026
Ես ինքնակամ ստորագրում եմ սույն տեղեկացված համաձայնությունը Armenian Geographic-ի կազմակերպած Սիս լեռան վերելքին մասնակցելու վերաբերյալ:
Հավաստիացնում եմ, որ ես պատշաճ կերպով ծանոթացել եմ արշավի նկարագրին և անվտանգության կանոններին, տեղյակ եմ տարատեսակ՝ այդ թվում, կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և/կամ խայթոցներ ստանալու մասին հնարավոր ռիսկերին, ինչպես նաև ստացել եմ իմ մոտ առաջացած բոլոր հարցերի ամփոփ պատասխանները:

Ես հստակ հասկանում եմ ինձ ներկայացված կանոնները և վերջիններիս հետևելու կարևորությունը, ինչպես նաև գիտակցում եմ, որ կանոնների անտեսումը կարող է հանգեցնել զանազան վնասվածքների, կոտրվածքների և դժբախտ պատահարների՝ երթուղու անցման ընթացքում:

Ես հաստատում եմ նաև իմ կողմից Սիս լեռան վերելքին մասնակցելու համար որևէ բժշկական հակացուցումների բացակայությունը:

Իմ առողջական վիճակը (բնածին, ձեռք բերված, քրոնիկ, սուր հիվանդությունները և/կամ խանգարումները, ինչպես նաև նորմայից ցանկացած շեղումները) ես գնահատում եմ ինքնուրույն և/կամ իմ բժշկի խորհրդատվության հիման վրա, և ինքս եմ որոշում կայացնում առաջարկած երթուղիներով անցնելու մասին՝ հաշվի առնելով առողջական վիճակս:



ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ պարտավորվում եմ անվերապահորեն կատարել կազմակերպչի կողմից սահմանվող գրավոր և բանավոր ցուցումները, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար:

Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ արշավի կազմակերպիչը/ղեկավարը որևէ պատասխանատվություն չի կրում իմ առողջության և/կամ առողջական վիճակի վատթարացման համար:

Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ, որ արշավի ընթացքում  իմ անձնական գույքի հնարավոր կորստի, վնասման և/կամ ամբողջական ոչնչացման համար կազմակերպիչը և անձնակազմը որևէ պատասխանատվություն չեն կրում:

Ստորագրելով սույն տեղեկացված համաձայնությունը, ես հաստատում եմ, որ արշավների ընթացքում որևէ վնասվածքներ, և/կամ մահվան ելքով պատահարների դեպքում, ես, իմ հարազատները և/կամ այլ լիազորված անձինք արշավի կազմակերպչին  և անձնակազմին որևէ պահանջ չենք ունենա:

ՍԻՍԻ ՎԵՐԵԼՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

Սույն ուղեցույցով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, իսկ կազմակերպիչն էլ դադարեցնում է արշավը, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն ուղեցույցը ստորագրելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն ուղեցույցով պարտավորությունների կատարումը:

Վերելքը  կարող է դադարեցվել՝

Վատ եղանակային պայմանների դեպքում, որի շարունակելը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի և/կամ առողջության համար:

Որոշումը կայացնում է խմբի ղեկավարը:

Ես պատշաճ կերպով տեղեկացվել եմ անհաղթահարելի ուժի հավանականության մասին և ճանապարհորդության նպատակակետին չհասնելու, ծրագրի փոփոխման և այլ անկանխատեսելի շրջադարձի դեպքում կազմակերպչից ու անձնակազմից ես, իմ հարազատները և/կամ որևէ լիազորված անձիք որևէ ֆինանսական և/կամ այլ փոխհատուցում չենք պահանջի:
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն / ազգանուն *
Տարիքային խումբ
Clear selection
Երկիր / քաղաք *
Հեռախոսահամար *
Էլ․ հասցե *
Քանի՞ մասնակից է լինելու Ձեզ հետ *
Նշեք նրանց անուն ազգանունները *
Ունե՞ք որևէ սննդային ալերգիա կամ հակացուցում
*
Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ֆիզիկական պատրաստվածությունը *
Ի՞նչ լեռնային փորձ ունեք։ Թվարկեք Ձեր բարձրացած միջին և միջինից բարդ լեռները
Facebook / Instagram ID *
Ինչպե՞ս եք մեզ գտել *
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report