ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ
Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էներգախնայողության, էներգաարդյունավետության և բնահեն լուծումներին ուղղված միջոցառումները, Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացնում է կարիքների գնահատում համայնքային ենթակայության մանկապարտեզներում և հաստատություններում: Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված հարցաշարը: Հարցաշարով ներկայացված առաջարկները կդիտարկվեն համապատասխան մասնագետների կողմից, որի հիման վրա կընտրվի մեկ առաջարկ: Ընտրված առաջարկի համար համայնքային բյուջեից կհատկացվի 1 մլն ՀՀ դրամին համարժեք ծառայություն՝ ներկայացված գաղափարի իրականացման համար և կշնորհվի «Կանաչ կնիք» հավաստագիր: