English text below
Համաժողովի մասին«Կանաչ Օրակարգ Հայաստան» 2025 թ․ համաժողովը մեկօրյա միջոցառում է, որի ընթացքում կներկայացվեն «Հայաստանի Կանաչ Անցման Ազգային Համապարփակ Գնահատման Զեկույցի» արդյունքները, ինչպես նաև կմեկնարկի «Կանաչ Օրակարգ Հայաստան» ծրագրի պլանավորման փուլը։ Վերջինս կենտրոնանում է կանաչ անցման թեմաների վրա՝ ներառյալ էներգետիկ անցում, կայուն տրանսպորտ, «դաշտից սեղան» մոտեցում, աղտոտման կանխարգելում, կենսաբազմազանություն և էկոհամակարգեր, արդար անցում, թվայնացում և այլն։
Համաժողովը կանցկացվի 2025 թվականի հունիսի 18-ին, ժամը 10:30-ից 18:00, Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ):
Միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ։
Կապահովվի համաժամանակյա թարգմանություն հայերեն և անգլերեն լեզուներով։
«Կանաչ Օրակարգ Հայաստան» Ծրագրի մասին«Կանաչ Օրակարգ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագիրը (Green Agenda) նպատակ ունի աջակցել այդ չորս երկրներին՝ զգալի առաջընթաց գրանցելու Եվրոպական Կանաչ Գործարքի (EGD) հավակնոտ նպատակների ուղղությամբ, այն է՝ տնտեսական աճ, կլիմայական չեզոքություն, աղտոտման կանխարգելում և կենսաբազմազանության պաշտպանություն։ Ծրագիրը մեկնարկել է Երևանում՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին՝ 3 տարվա ժամկետով։ Այն համագործակցային նախաձեռնություն է, որն իրականացվում է Ստոկհոլմի Շրջակա Միջավայրի Ինստիտուտի (SEI) և ՀՀ կառավարության միջև՝ Շվեդիայի աջակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանին՝ հասնելու կլիմայական չեզոքության իր նպատակներին և ազգային քաղաքականությունները համապատասխանեցնելու Հայաստան-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի (CEPA) և Եվրոպական Կանաչ Գործարքի (EGD) դրույթներին։ Հայաստանի Կանաչ Անցման Ազգային Համապարփակ Գնահատման Զեկույցը պատրաստվել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից, որը նաև նախատեսում է իրականացնել «Կանաչ օրակարգ Հայաստան» նախագծի մնացած գործողությունները։
------------
About the Conference
Green Agenda Armenia Conference 2025, a daylong event, will share the findings of the National Comprehensive Green Transition Assessment Report for Armenia and launch of the planning phase of Green Agenda Armenia Project focused on green transition topics of energy transition, sustainable transport, farm-to-fork, pollution, biodiversity and ecosystems, just transition, digitalization, and more.
The Conference will be held on June 18, 2025, 10:30-18:00, at the American University of Armenia (AUA).
Event Agenda is available here.
Simultaneous Armenian and English translation available.
About Green Agenda Armenia Project
The project "Green Agenda for Armenia, Georgia, Moldova, and Ukraine" (Green Agenda) aims to support the four countries in making substantial advances in meeting the European Green Deal’s (EGD) ambitious objectives of economic growth, climate neutrality, pollution prevention, and biodiversity protection.
The project launched in Yerevan on 21 December 2023 for three years. It is a collaborative effort between the Stockholm Environment Institute (SEI) and the Government of Armenia, supported by Sweden, seeking to assist Armenia in reaching its Climate Neutrality goals and align national policies with the EU-Armenia comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA) and the European Green Deal (EGD). The
National Comprehensive Green Transition Assessment Report for Armenia was prepared by the AUA Acopian Center for the Environment, which is also slated to implement the remaining activities of the Green Agenda Armenia project.