Request edit access
Բնագիտության ֆլեշմոբ 2020
3 մակարդակ (դեկտեմբեր)
Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն
Դպրոց
Դասարան
Տնային պայմաններում կատարե’ք առաջարկվող փորձը, տեսանկարահանե’ք և պատասխանե’ք տրված հարցերին: (Տեսանյութում պետք է լինի անհրաժեշտ պարագաների թվարկումը, փորձի ընթացքը, երևութների մեկնաբանությունն ու եզրակացությունը):
Անհրաժեշտ պարագաներ. ապակե տարա՝ մետաղյա պտուտակավոր կափարիչով, մետաղադրամ, թղթի մանր կտորներ, փոքր մոմ և լուցկի:
Փորձի ընթացքը. ապակե տարայի մեջ տեղավորեք մետաղադրամը և թղթի մանր կտորներ, որից հետո փակեք տարայի բերանը մետաղյա պտուտակավոր կափարիչով և կտրուկ շրջեք 180°-ով: Ուշադի’ր հետևեք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը: Պատասխանե’ք հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ տեղի ունեցավ մետաղադրամի և թղթի կտորների հետ: Նկարագրել և բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը:
2. Ձեր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված այդ մարմինների` նման հաջորդականությամբ անկումը:
Այժմ բացեք տարան, փակիչը հակառակ դիրքով դրեք սեղանին, նրա վրա դասավորեք մետաղադրամը և թղթի կտորները, իսկ մոմը դրեք մեջտեղի մասում և լուցկով վառեք: Ապակե տարան շրջված վիճակում հարմարեցրեք փակիչի վրա (վառվող մոմ, մետաղադրամ, թղթի կտորներ),այն պտտեք մինչև լավ փակվի: Սպասեք մինչև մոմը մարի (հանգչի) և անմիջապես տարան կտրուկ շրջեք 180°-ով: Ուշադիր հետևեք մետաղադրամի և թղթի կտորների անկման հաջորդականությանը: Պատասխանե’ք հետևյալ հարցերին.
1. Ինչպե՞ս են անվանում մարմինների նման անկումը, ինչպիսի՞ շարժում է դա, և այդպիսի շարժման համար ինչպիսի՞ պայմաններ են անհրաժեշտ:
2. Տարայի ներսում ի՞նչ միջավայր ստեղծվեց:
3. Ինչպե՞ս են անվանում այդ «դատարկությունը»:
4. Ի՞նչ ֆիզիկական և քիմիական երևույթներ դիտարկվեցին փորձի կատարման ընթացքում:
Clear selection
Կատարված փորձերից ի՞նչ եզրակացության հանգեցիք:
Հարցերը կազմեց Գայանե Մխիթարյանը:
Առաջարկություններ
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. - Terms of Service - Privacy Policy

Does this form look suspicious? Report