Request edit access
«ՀՀ մարզաբնակ ուսանողների մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր՝ ԱՊՀ երիտասարդների հետ համագործակցությամբ» ծրագրի մասնակցության հրավեր

Եթե 16-30 տարեկան ուսանող ես և սովորում ես ՀՀ սահմանամերձ մարզերի (Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու, Շիրակի) բուհերից որևէ մեկում (բացառությամբ ավարտական կուրսերի), ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: 


Մասնակցի՛ր և ստացիր մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության վերաբերյալ արդիական, կարևոր գիտելիքներ ամբողջ կյանքի համար, որոնք կօգնեն պաշտպանել քեզ ու հարազատներիդ համացանցում առկա վտանգներից, չդառնալ կիբեռհանցագործությունների զոհ,  տարբերել կեղծ տեղեկատվությունը հավաստիից, լինել մեդիագրագետ և պաշտպանված թվային միջավայրում, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու համախոհներ ՀՀ տարբեր մարզերում և ԱՊՀ երկրներում:

Ծրագրի առաջին փուլում՝ սույն թվականի հուլիսին, յուրաքանչյուր մարզից 20 ուսանող (ընդհանուր 120 ուսանող, իսկ ԱՊՀ-ից՝ 30 երիտասարդ) կմասնակցեն մեկօրյա առցանց դասընթացի (չորս-հինգ ժամ տևողությամբ):

Առաջին փուլի լավագույն մասնակիցները (յուրաքանչյուր մարզից 5 ուսանող) հնարավորություն կունենան անվճար մասնակցելու հայ երիտասարդների համար կազմակերպված «Մեդիագրագետ ուսանող» եռօրյա ամառային ճամբարին, որը տեղի կունանա 2024թ․ օգոստոսին Հայաստանի ամենազով քաղաքներից մեկում՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում։

Ամառային ճամբարի շրջանակում տեղի կունենա նաև «ԱՊՀ երկրներում տարածված մեդիամանիպուլյացիաներն ու կիբեռհանցագործությունները երիտասարդների դիտարկամամբ» միջազգային երիտասարդական կոնֆերանս (առկա-հեռավար ձևաչափով, հայերեն-ռուսերեն թարգմանությամբ):  Մասնակիցները կստանան միջազգային երիտասարդական կոնֆերանսի մասնակցության վերաբերյալ հավաստագիր:

Մասնակցությունն անվճար է, տեղերը՝ սահմանափակ։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի հայտադիմումների հիման վրա, կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 20-ը՝ ժամը 23:59-ը:

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել +374-93 405082  +374-77 392814 հեռախոսահամարներով, ինչպես նաև գրել youthcismediaconference2024@yandex.com կամ kamqlori@gmail.com  էլեկտրոնային փոստերից որևէ մեկին։

Ծրագիրն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:  

Sign in to Google to save your progress. Learn more
Անուն, ազգանուն: *
Ո՞ր մարզից եք: *

Բնակության հասցե՝  քաղաք, գյուղ...

Քաղաքացիությունը:

*
Ազգությունը: *

Քանի՞ տարեկան եք:

*

Նշեք Ձեր սեռը

*
Մի փոքր պատմեք Ձեր մասին. որտե՞ղ եք սովորում/աշխատում, ի՞նչ մասնագիտություն ունեք, ի՞նչ նախասիրություններ:
*
Կոնտակտային հեռասխոսահամար, որը կունենա որևէ հավելված Viber, WhatsApp, Telegram...
*
Էլեկտրոնային փոստի հասցե:
*
Խնդրում ենք կրկնել էլեկտրոնային փոստի հասցեն:
*

Ո՞ր սոցիալական ցանցում եք ակտիվ:

*
Required
Ո՞ր հարթակն է Ձեզ ավելի հարմար օնլայն հանդիպումների և դասընթացների համար։

Հնարավորության դեպքում տեղադրեք  սոցիալական ցանցերից որևէ մեկի Ձեր էջի հղումը:

Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում.

*
Required

Ինչպիսի՞ն է ռուսերենի իմացության մակարդակը.

*

Երբևէ մասնակցե՞լ եք մեդիագրագիտության, թվային գրագիտության, կիբեռգրագիտության վերաբերյալ դասընթացների։ Եթե այո, ապա մի քանի բառով մանրամասնեք՝ ի՞նչ դասընթաց էր, ովքե՞ր էին կազմակերպիչները և այլն:

*
Երբևէ մասնակցե՞լ եք որևէ կոնֆերանսի, եթե այո, մի փոքր ներկայացրեք` ինչ թեմայով էր կոնֆերանը, ի՞նչ ձևաչափով՝(օնլայն, թե՝ օֆլյան), արդյոք հանդե՞ս եք եկել զեկույցով, թե եղել եք միայն ունկնդիր:
*
Ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել այս ծրագրին:
*

Մասնակցելով սույն ծրագրին՝ Դուք տալիս եք համաձայնություն առ այն, որ  ծրագրի շրջանակում Ձեր մասնակցությամբ արված որոշ լուսանկարներ, տեսանյութերի կադրեր հնարավոր է օգտագործվեն ծրագրի լուսաբանման, արդյունքների հանրայնացման, հաշվետվությունների ներկայացման նպատակով և տեղ գտնեն ծրագրիրն իրականացնող ու ֆինասնավորող կազմակերպությունների,  ԶԼՄ-ների հարթակներում։

Clear selection
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy