4-5-րդ դասարաններ
Մայիսյան ֆլեշմոբ մաթեմատիկայից
Sign in to Google to save your progress. Learn more
անուն, ազգանուն *
դպրոց, դասարան, էլեկտրոնային հասցե *
1. 2016 տարեթիվը գրվում է 2, 0, 1, 6, թվանշաններով: Քանի՞ տարի հետո է լինելու հաջորդ տարեթիվը, որը նույնպես կգրվի միայն այդ չորս թվանշաններով` 2, 0, 1, 6 :
2. Միքայելը հոր հետ գնաց հրաձգարան: Նրանք պայմանավորվեցին, որ Միքայելը կրակում  է 5 անգամ, բայց  ամեն անգամ դիպուկ կրակելու դեպքում  լրացուցիչ երկու կրակոցի հնարավորություն է ստանում: Այդ օրը Միքայելը կրակեց 23 անգամ: Քանի՞ դիպուկ կրակոց կատարեց Միքայելը:
3. Կարենը թղթից երկու շրջան կտրեց և նրանց յուրաքանչյուր կողմին մի թիվ գրեց: Նկարում պատկերված դեպքում երևացող թվերի գումարը 20 է: Հայտնի է, որ Կարենը կարող է թղթերն այնպես շրջել, որ երևացող թվերի գումարը լինի 18, 19, 20 և 21: Պարզեք, թե ի՛նչ թվեր են գրված թղթերի հակառակ երեսներին:
4. Աղջիկն  իր անվան յուրաքանչյուր տառը փոխարինեց այբուբենում այդ տառի համարով: Արդյունքում ստացվեց 28346122: Գտեք  աղջկա  անունը:
5. Տղան հինգշաբթի և ուրբաթ օրերը միշտ ճիշտ է խոսում, իսկ երեքշաբթի օրը միշտ ստում է։ Մի անգամ նրան յոթ օր անընդմեջ հարցրել են իր անունը։ Առաջին վեց օրը նա տվել է հետևյալ պատասխանները՝ Արամ, Վարդան, Արամ, Վարդան, Պետրոս, Վարդան։ Ի՞նչ պատասխանեց նա յոթերորդ օրը։
6. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնք գրվում են 0, 1, 5 թվանշաններով, և գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:
7. Տուփում կապույտ, կարմիր և կանաչ մատիտներ կան՝ ընդամենը 20 հատ: Կապույտ մատիտները 6 անգամ շատ են կանաչներից: Կարմիր մատիտները ավելի քիչ են, քան կապույտները: Տուփում քանի՞ կարմիր մատիտ կա:
8. Աղյուսակի վանդակներում թվերն այնպես են գրված, որ յուրաքանչյուր տողում, սյունում և անկյունագծում գրված թվերի գումարը նույնն է: Ի՞նչ թիվ է գրված երկրորդ տողի երրորդ վանդակում:
9. Նարնջով լիքը արկղի զանգվածը 35 կգ է: Երբ նարնջի կեսը վաճառեցին, արկղը մնացած նարիջների հետ 21կգ էր: Որքա՞ն էր դատարկ արկղի զանգվածը:
10. Քանի՞ բնական թիվ կա, որը իր միավորից մեծ է 6 անգամ:
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy