Սևան երաժշտական փառատոնի մասնակցության հայտ
Երիտասա՞րդ ես, սիրո՞ւմ ես զբաղվել երաժշտությամբ, սիրո՞ւմ ես շփվել ու ձեռք բերել նոր ընկերներ կամ պարզապես ՊՈԶԻՏԻՎԻ կողմակի՞ց ես , ուրեմն ուշադիր կարդա և լրացրու այս հայտը:
 Սևան երաժշտական փառատոնը հիմնվել է 2015 թ-ին : Այն երաժշտական հանդիպման  ֆորմատ է, որի նպատակն է  երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր ծայրերից երիտասարդների, տրամադրել բեմ և հնարավորություն նրանց ելույթ ունենալու արդեն կայացած երաժիշտների կողքին` ստեղծելով  նոր ծանոթություններ և ընկերային հարաբերություններ և այս ամենը մեր միակ` Սևանա լճի հարևանությամբ:
Այս տարի փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 13-ին , Սևանի թերակղզու հարակից տարածքում : Թեման ֆոլկն է,  իսկ  պահանջը`  «Ավանդական ֆոլկ երաժշտությունը ոչ ավանդական, նոր  մոտեցմամբ » :
Եթե դու անհատ էս  կամ խումբ. ով սիրում և կատարում է ֆոլկ երաժշտություն, բայց ոչ ավանդական, նոր գործիքներով, նոր մոտեցմամբ,  ապա ունես հնարավորություն դառնալու մասնիկը մեր փառատոնի:  
ՀԻՇԻ'Ր, սա մրցույթ ՉԷ, այլ պարզապես հաճելի ու պոզիտիվ երիտասարդական երաժշտական հանդիպում, նոր շփումներ, նոր ընկերներ, փորձի փոխանակում և երբեք պարտվողներ ու հաղթողներ , առանց ստրեսի ու լարվածության:
Լրացրու հայտը և ուղարկիր մինչև ՀՈՒԼԻՍԻ 25 - ը :  Մեր թիմը կդիտարկի ձեր հայտերը և եթե ԴՈՒՔ համապատասխանեք վերը նշված պահանջներին, ապա կանդիպենք Սևան երաժշտական փառատոնի ընթացքում:
Ցանկացած հարցի դեպքում կապնվիր մեզ հետ `  Ֆեյսբուքում` Sevan Music Festival էջի միջոցով, sevanmusfest@gmail.com էլ հասցեով կամ պարզապես զանգահարեք +374 96148898 , +374 98900768, +374 55662119
Հետևեք մեզ  http://sevanyc.org/hy/category/festival/  կայքում  կամ  Ֆեյսբուքում` Sevan Music Festival էջում
Sign in to Google to save your progress. Learn more
Անհա՞տ կատարող ես, թե՞ խումբ *
Ինչպես դիմել ՔԵԶ/ՁԵԶ *
Որտեղ ես/եք ապրում և ստեղծագործում *
ՔՈ/ ԽՄԲԻ անդամների տվյալները ( անուն, ազգանուն, տարիք , խմբում ունեցած դերը / օրինակ` Արմեն Արմենյան , 23 տ , կիթառիստ / ) *
Պատասխանատու անձի կոնտակտային տվյաներ ( հեռախոս , էլ. փոստ , այլ ) *
Որ ոճում ես/եք հանդես գալիս *
Փառատոնին ներկայացվելիք ՔՈ/ ՁԵՐ երգացանկը (առավելագույնը 3 համար ) *
Մասնակցե՞լ ես/եք նմանատիպ փառատնների կամ որևէ մրցույթի (այո-ի դեպքում նշել) *
Աուդիովիզուալ «ծանոթություն»
Խնդրում ենք հայտին կից ուղարկել նաև մեկ կամ մի քանի կենդանի  տեսձայնագրություն ( ցանկալի է այն ցանկից, որով ներկայանալու ես/ եք)  youtube-յան ալիքի հասցե, եթե ունես /ունեք, կամ այլ հղումներ ,  ՔՈ /ԽՄԲԻ գործունեությանը վերաբերվող նյութեր , որպեսզի մեր գեղարվեստական խումբն հեշտությամբ կատարի ընտրություն :  
Նյութերի հղումները տեղադրիր այստեղ կամ պարզապես ուղարկիր նկարագրությունում նշված կոնտակտներին :
ՀՂՈՒՄՆԵՐ *
Շնորհակալություն, կհանդիպենք Սևան երաժշտական փառատոնին Օգոստոս 13 , 2016 , Սևանի թերակղզի
Submit
Clear form
Never submit passwords through Google Forms.
This content is neither created nor endorsed by Google. Report Abuse - Terms of Service - Privacy Policy