Published using Google Docs
ՍԱՍՏԻԿ—Կանոնադրություն
Updated automatically every 5 minutes

Կազմված է   ______.______. 2021թ.                ՀԱՍՏԱՏՎԱԾ  Է

 

««ՍԱՍՏԻԿ» Գիտության և տեխնոլոգիաների 

ռազմավարական ներդրումների

հայկական համայնք»

Հասարակական 

Կազմակերպության

 

«___10__» փետրվար 2021թ.

 

ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ`

 

 

_______________________________

(անուն, ազգանուն)

 

_______________________

(ստորագրություն)           

 

 

ՏՊԱԳՐՎԱԾ Է 2 ՕՐԻՆԱԿ

Օրինակ N 1

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

 ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

 

  գրանցման համար
211.171.1165070

                 հարկ վճարողի հաշվառման համար

 

_________08424256__________________

 

 

«___25___» _______02_________ 2021թ.

 

   

        պետական ռեգիստրի գործակալություն

 

            _______________________________

 

Կ  Ա  Ն  Ո  Ն  Ա  Դ  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն

««ՍԱՍՏԻԿ» ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

 

 

2021թ.

  1. ՆԱԽԱԲԱՆ

2020 թվականը ճակատագրական էր հայ ժողովրդի համար։ Համավարակին զուգընթաց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում հայ ժողովուրդը անդառնալի մարդկային, ինչպես նաև տարածքային, տնտեսական, բարոյահոգեբանական կորուստներ ունեցավ։ Հայրենիքի պաշտպանությանն աջակցելու համար աշխարհասփյուռ հայությունը ցուցադրեց միասնության և պետականության պահպանման փայլուն դրսևորում։ Աշխարհով մեկ հարյուր հազարավոր հայեր ժամերի ընթացքում մոբիլիզացվեցին: Հանգանակվեց ֆինանսական և տեխնիկական միջոցներ, զինվորագրվելու համար մարդիկ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրներում մարդաշատ բողոքի ցույցեր էին կազմակերպվում, փակվում էին փողոցներ և մայրուղիներ հայ ազգի ապրելու իրավունքի պաշտպանության համար։ Աշխարհահռչակ հայ երաժիշտներ, գիտնականներ, արվեստի և սպորտի գործիչներ միավորվեցին և իրենց ձայնը բարձրացրին։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք կենսունակ, հսկայական ներուժով, միավորվելու և միասնական նպատակներին հասնելու ունակ ազգ ենք։

Ցավալիորեն, պատերազմը ի հայտ բերեց նաև մի շարք թերություներ, մասնավորապես՝ երկարաժամկետ պլանավորման բացակայություն, թույլ կրթական համակարգ, թույլ տեխնոլոգիական հագեցվածություն, թերի կազմակերպվածություն։ 

Մենք ունեցանք անգնահատելի կորուստներ, սակայն հասկանալի է, որ մենք դեռ ամուր կանգնած ենք աշխարհով մեկ և, ինչպես ամեն մի պայքարի արդյունքում, դուրս ենք եկել ավելի իմաստնացած, ուժեղացած, և ինչպես միշտ՝ հայացքներս հառած դեպի ապագան և պետականությունը։

Եվ ահա, հստակ գնահատելով եղած թերություններն ու բացթողումները, ապագայում նմանատիպ ճակատագրական սցենարի կրկնությունից խուսափելու համար, և  տեսնելով հայրենիքին օգնելու բազմահազարանոց հայերի պատրաստակամությունը, գիտակցելով մեր ներքին մասնագիտական ներուժը, ինչպես նաև պարզ հասկանալով, որ մեր այդ պոտենցիալը կարող է նպատակին ծառայել միայն մեր՝ ինքակառավարվող, երկարաժամկետ նպատակներ հետապնդող, ոչ քաղաքական կամ տարատեսակ քաղաքական հոսանքներին չհարող անհատների և խմբերի միավորման դեպքում  որոշեցինք ձևավորել այս կառույցը («փոխադրամիջոցը»), որը մեզ կօգնի՝

Հիմնադրվելով այսօր՝ մեր երազանքն ու նպատակն է ստեղծել բազմահազար անդամներով ինքակառավարվող կառույց, որը, միավորելով մեր ներուժը, ստեղծելու է ավելացված արժեք՝ այն ուղղելով մեր հանրության արդիական խնդիրների լուծմանը։

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

  1. ««ՍԱՍՏԻԿ» Գիտության և տեխնոլոգիաների ռազմավարական ներդրումների հայկական համայնք» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հասարակական միավորում է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական և(կամ) իրավաբանական անձինք` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները, նպատակները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով։ Կազմակերպությունն ունի ոչ առևտրային կարգավիճակ:
  2. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կանոնադրության  և այս կանոնադրությունը լրացնող և դրույթներին չհակասող Կազմակերպության ներքին իրավական ակտերի  հիման վրա: 
  3. Կազմակերպության գործունեության սկզբունքներն են օրինականությունը, հրապարակայնությունը, խտրականության բացառումը, անդամության կամավորությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը, իրավահավասարությունը, բարեխղճությունը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
  4. Կազմակերպության պաշտոնական լեզուն հայերենն է: Տարբեր լեզուներով գրված տեքստերի մեկնաբանությունից ծագած որևէ անհամապատասխանության դեպքում հայերեն գրված տեքստը համարվում է որոշիչ: 
  5. Կազմակերպության անվանումն է`  


  1. Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում իր պետական գրանցման պահից, ունի հաշիվներ բանկերում՝ ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:  
  2. Կազմակերպությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ: 
  3. Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական, օտարերկրյա և միջազգային Կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ: 
  4. Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային Կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր արտասահմանյան ու միջազգային Կազմակերպությունների հետ: 
  5. Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցով:
  6. Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային Կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
  7. Կազմակերպությունը կարող է ստեղծել ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավաբանական անձեր, առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ։
  8. Կազմակերպությունը կարող է իր նպատակների իրագործման շրջանակներում ներգրավել կամավորների: Կազմակերպության կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը և ՀՀ աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին: Եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, ապա Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին  պայմանագիր:
  9. Կազմակերպությունը չի ստեղծվել և չի գործում մասնավոր շահի համար։ Ցանկացած ավելացված արժեք կամ ակտիվներ օգտագործվում են Կազմակերպության նպատակները իրականացնելու համար:
  10. Կազմակերպությունն իր նպատակներին հասնելու համար կարող է կիրառել բոլոր օրինական գործողությունները, մասնավորապես, բայց առանց սահմանափակումների, կարող է փոխառություն վերցնել, հայթայթել և ապահովել դրամական վճարումներ ցանկացած նպատակի համար, այդ թվում` ներդրումների համար։
  11. Կազմակերպության հիմնադիրները և անդամները  պատասխանատու չեն Կազմակերպության պարտավորությունների, իսկ Կազմակերպությունը՝ իր հիմնադիրների և անդամների պարտավորությունների համար:
  12. Կազմակերպության շահառուներ են՝
  1. Հայրենիքի պաշտպանները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձինք, այդ թվում՝ մարտական գործողությունների ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ վիրավորում ստացած անձինք
  2. Հայրենիքի պաշտպանների ընտանիքների անդամները և նրանց խնամակալները, 
  3. Պատերազմի պատճառով տուժվածները,
  4. Կազմակերպության անդամները,
  5. այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք իրականացնում են Կազմակերպության նպատակներից բխող գործունեություն։
  1. Այլ հավասար պայմանների դեպքում Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերից օգտվելու համար Կազմակերպության շահառուներն ունեն նախապատվության իրավունք։ 
  2. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Մովսիսյան փողոց, տուն 4, 1201։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ


  1. Կազմակերպության գործունեության նպատակն է օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել և (կամ) խթանել
  1. թիրախավորված կրթական ծրագրերի զարգացմանը և դրանց հասանելիության բարձրացմանը՝ առաջնայնությունը տալով այնպիսի ուղղություններին, որոնք կարող են նպաստել արդիական գիտատեխնիկական հետազոտություններին և նորարարական տեխնոլոգիաների հիմքով ընկերությունների ձևավորմանը,
  2. այնպիսի նպատակային, ռազմավարական, գիտատեխնիկական հետազոտությունների և տեխնոլոգիաների մշակումը, որոնք կարող են զարկ տալ տեխնոլոգիական հիմքով նոր ապրանքների կամ ծառայություննների ստեղծմանը,
  3. անհրաժեշտ ենթակառուցվածքների (մասնավորապես գրասենյակային տարածքներ, հաշվողական ռեսուրսներ, լաբորատորիաներ և այլն) ձևավորմանը և զարգացմանը, որոնցում հնարավոր կլինի արդյունավետորեն կազմակերպել կրթություն, հետազոտություններ և Կազմակերպության նպատակներն իրականցնելու համար անհրաժեշտ այլ գործունեություն,
  4. նորարարական տեխնոլոգիաների հիմքով ընկերությունների և նրանց միության ձևավորմանը և աջակցմանը, դրանով իսկ նորարարական տեխնոլոգիական հիմքով արտադրության զարգացմանը։
  1. Կազմակերպության գործունեության առարկան և խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով
  1. կազմակերպել և իրագործել ծրագրեր, որոնք կնպաստեն բնական և մարդածին աղետներին, ազգային ու գլոբալ անվտանգությանը սպառնացող այլ երևույթներին դիմակայելու առավելագույն պատրաստվածությանը և ամրապնդմանը, կամ նպաստել այդպիսի ծրագրերի իրականացմանը
  2. նպաստել սոցիալական ձեռնարկատիրության և գիտելիքահենք տնտեսության զարգացմանը,
  3. նպաստել շահառուների ժամանակակից և մրցունակ կրթություն ստանալուն, աշխատատեղեր ստեղծելուն,
  4. նպաստել բարձր տեխնոլոգիաներով գիտահետազոտական և արդյունաբերական ծրագրերի մշակմանն, ընդլայմանն ու իրականացմանը, 
  5. աջակցել Կազմակերպության նպատակները հետապնդող ընկերությունների անձնակազմերի և մասնագետների հմտությունների զարգացմանը, նպաստել աշխատանքի արտադրողականության բարձրացմանը,
  6. նպաստել գործարար միջավայրի բարելավմանը,
  7. հայթայթել իր կանոնադրական նպատակները իրագործելու համար միջոցներ, այդ թվում՝ իր մասնակցությամբ գործող Կազմակերպությունների միջոցով,
  8. նպաստել տեղական և միջազգային լրատվական միջոցներում Կազմակերպության նպատակներին աջակցող լրատվության և տեսակետների ներկայացմանը, այդ թվում՝ լրատվության միջոցներ ստեղծելով և դրանց մասնակցելով,
  9. իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և Կազմակերպության հիմնական նպատակից բխող այլ գործունեություն:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ, ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ 


  1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, ինչպես նաև իրավաբանական անձ, որը ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ներքին ակտերով  նախատեսված պահանջները: 
  2. Կազմակերպությանը չեն կարող անդամակցել ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք 
  1. ունեն պարտավորություններ և պարտականություններ այլ Կազմակերպություններում և կառույցներում, որոնց ընդհանուր նպատակները հակասում են, և (կամ) կա շահերի բախում Կազմակերպության նպատակների հետ, 
  2. առանց Կազմակերպության Տնօրենի գրավոր թույլատրության հետապնդում են Կազմակերպության ներքին գործընթացներին և (կամ) տվյալներին հետևելու, հավաքագրելու և օգտագործելու նպատակ։
  3. Խորհրդի հիմնավոր կարծիքով չեն համապատասխանում Կազմակերպության արժեքներին։ 
  1. Մինչև տասնչորս տարեկան անձը Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: 
  2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպության անդամ կարող է դառնալ իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ: 
  3. Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է (էլեկտրոնային տարբերակով պատշաճ կերպով լրացված անդամակցության ձևաթուղթ) Կազմակերպության Տնօրենին, վերջինս ներկայացվում է Խորհրդին, որն էլ կայացնում է անդամի ընդունելիության որոշումը: 
  4. Իրավաբանական անձը ընդունվում է Կազմակերպության անդամ և դուրս է գալիս Կազմակերպության անդամությունից իր իրավասու մարմնի որոշմամբ: 
  5. Կազմակերպությանն անդամագրված անձն ազատ է դուրս գալու Կազմակերպությունից: Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի (առցանց տարբերակով) հիման վրա, վերջինս ներկայացվում է Խորհրդին, որն էլ կայացնում է անդամի դուրս գրման որոշումը։ 
  6. Կազմակերպության անդամությունից հեռացնելը տեղի է ունենում Խորհրդի որոշմամբ հետևյալ դեպքերում՝
  1. Կազմակերպության անդամի կամքով, նրա գրավոր դիմումի հիման վրա, 
  2. Կազմակերպության անդամը պարբերաբար խախտում է սույն կանոնադրությամբ և Կազմակերպության ներքին ակտերով նախատեսված դրույթները,
  3. Կազմակերպության անդամի մահվան դեպքում,
  4. վարկաբեկում է Կազմակերպության համբավը:

Անդամակցության դադարեցման դեպքում տվյալ տարվա համար վճարված անդամավճարը հետ չի վերադարձվում:

  1. Սահմանվում են Կազմակերպության անդամության հետևյալ տեսակները 
  1. Ակտիվ անդամ
  2. Աջակից անդամ
  1. Կազմակերպությունը պարտավորվում է Կազմակերպության անդամների անձնական տվյալները մշակել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանարապետության օրենքով սահմանված կարգով։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


  1.  Կազմակերպության ակտիվ անդամն իրավունք ունի՝
  1. Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում, 
  2. մասնակցել Կազմակերպության ժողովին քվեարկությունների ժամանակ ձայնի իրավունքով, եթե ժողովն անցկացվում է Կազմակերպության անդամների պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել, իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով, 
  3. Կազմակերպության Տնօրենի որոշմամբ անվճար օգտվել առաջինիս ծառայություններից, 
  4. ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների էլեկտրոնային պատճենները, 
  5. Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումները: Կազմակերպության մարմինների որոշումների բողոքարկումն անդամների կողմից իրականացվում է վերադասության կարգով: Անդամի կողմից բողոքարկումն իրականացվում է դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է ընդհանուր ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով: 
  6. Կազմակերպությունից պահանջել տեղեկություններ, ստանալ փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, որոնք վերաբերում են վերջին երեք տարվան, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության էլեկտրոնային պատճենը, 
  7. մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին` Տնօրենի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով,
  8. ներկայացնել Կազմակերպության նպատակներին համապատասխան ծրագրեր,
  9. իրացնել օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ,


  1. Կազմակերպության աջակից անդամն իրավունք ունի՝
  1. ներկա գտնվել Կազմակերպության ժողովին,
  2. ծանոթանալ Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
  3. մասնակցել Կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումներին` Տնօրենի կողմից հաստատված արտոնյալ պայմաններով։


  1.  Կազմակերպության բոլոր անդամները պարտավոր են՝ 
  1. կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,
  2. մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար՝ ըստ անդամության տեսակի,
  3. բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,
  4. նպաստել Կազմակերպության հեղինակության բարձրացմանը,
  5. աջակցել Կազմակերպության անդամների համալրմանը։ 
  1. Կազմակերպության անդամները պարտավոր են գործել Կազմակերպության ներքին իրավական ակտերով իրենց համար սահմանված դրույթներին համապատասխան։
  2. Կազմակերպության անդամները պարտավոր են հետևել իրենց տիրապետության տակ hայտնված և Կազմակերպությանը պատկանող ոչ հրապարակային  տեղեկատվության  և տվյալների պահպանման, օգտագործման և ոչնչացման ներքին ակտերին՝ վերջիններիս առկայության դեպում։  
  3. Կազմակերպության կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողություն, Կազմակերպության անդամությունից հեռացում:


  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
  1. Կազմակերպության կառավարման մարմիններն են ընդհանուր ժողովը (այսուհետ ժողով), խորհուրդը և տնօրենը:
  2. Կազմակերպության բարձրագույն ղեկավար մարմինը Կազմակերպության Ժողովն է։
  3. Կազմակերպության կառավարման մարմինը Կազմակերպության խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):
  4. Կազմակերպության գործադիր մարմինը Կազմակերպության Տնօրենն է (այսուհետ՝ Տնօրեն)։  

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ


  1. Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին:
  2. Կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամ: Կազմակերպության հերթական ժողովը հրավիրում է գործադիր մարմինը՝ անդամների համատեղ հավաքի ձևով կամ եթե դա հնարավոր չէ, ապա հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ՝ կազմելով համապատասխան արձանագրություն: Գործադիր մարմինը որոշում է ժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 5 օր առաջ պատվիրված նամակով, կամ էլեկտրոնային եղանակով կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ օրենքով սահմանված այլ եղանակներով ծանուցում է Կազմակերպության անդամներին և կառույցներին: 
  3. Եթե Կազմակերպության անդամների թվաքանակն անցնում է հարյուրի սահմանը, ապա Խորհրդի կողմից սահմանված կարգով Ընդհանուր Ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները:
  4. Կազմակերպության արտահերթ Ժողով հրավիրվում է Տնօրենի կամ Խորհրդի, նախաձեռնությամբ ինչպես նարև Կազմակերպության ակտիվ անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ։
  5. Արտահերթ Ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին Ժողովի մասնակիցները ծանուցվում են արտահերթ Ժողով անցկացնելու օրվանից 5 օր առաջ: 
  6. Ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝  
  1. Կազմակերպության կանոնադրության հաստատումը, փոփոխումը, լրացում կատարելը և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը.  
  2. հաստատել Կազմակերպության կառուցվածքը,
  3. որոշումներ ընդունել Կազմակերպության Խորհրդի, Տնօրենի, ընտրության (նշանակման) կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (զբաղեցրած պաշտոնից ազատելու) մասին,
  4. ընդունելու որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,
  5. Կազմակերպության լուծարման (բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի) և վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը,
  6. ստեղծելու այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունելու այլ Կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,
  7. Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողության դադարեցումը։   
  8. Կազմակերպության Տնօրենի վարձատրություն սահմանված լինելու դեպքում վարձատրության կարգի և պայմանների սահմանումը,  
  9. Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի ընտրությունը, եթե օրենքի համաձայն Կազմակերպությունը ենթակա է աուդիտի.  
  10. Առնվազն երկու տարին մեկ անգամ Տնօրենի կողմից հաստատված Ժողովի գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման, ինչպես նաև նրա մարմինների գործունեության հաշվետվությունների հաստատումը.  
  11. Օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը: 
  1. Ընդհանուր Ժողովն անցկացվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:
  1. Մինչև Ընդհանուր Ժողովի բացումը կատարվում է անդամների կամ նրանց պատվիրակների գրանցում: Գրանցումը կազմակերպում է Ժողովի նախագահը:
  2. Ընդհանուր Ժողովը բացվում է ծանուցման մեջ նշված ժամին կամ այդ պահին գրանցված անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ՝ ավելի ուշ:
  3. Ընդհանուր Ժողովն ընտրում է Ժողովի նախագահ:
  4. Ընդհանուր Ժողովը որոշումներ է ընդունում Կազմակերպության ակտիվ անդամների կամ բոլոր պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մասնակցել են Կազմակերպության ակտիվ անդամների կամ բոլոր պատվիրակների կեսից ավելին:
  5. Ընդհանուր Ժողովի որոշումներն ընդունվում են անդամների կամ նրանց պատվիրակների/ներկայացուցիչների բաց կամ փակ (գաղտնի) քվեարկությամբ: Քվեարկության ընթացքում յուրաքանչյուր անդամ կամ նրա ներկայացուցիչ ունի 1 ձայնի իրավունք: Ընդհանուր Ժողովը որոշումներ է ընդունում Կազմակերպության ակտիվ անդամների կամ նրանց կողմից պատվիրակներին արտոնված ձայների պարզ մեծամասնությամբ, եթե մասնակցել են Կազմակերպության ակտիվ անդամների կամ ակտիվ անդամների կողմից պատվիրակներին արտոնված ձայների կեսից ավելին:
  6. Եթե Ընդհանուր Ժողովում քննարկվում է որևէ մասնակցի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Ժողովի տվյալ մասնակիցը քվեարկությանը չի մասնակցում:
  7. Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման համար իրականացվող քվեարկության կարգը սահմանում է Ընդհանուր Ժողովը:
  8. Ընդհանուր Ժողովի ընդունած որոշումները գրանցվում են արձանագրության տեսքով, որը վարում է ժողովի կողմից ընտրված քարտուղարը:
  9. Ժողովները կարող են անցկացվել առցանց տարբերակով։
  1. Անհրաժեշտության դեպքում, Խորհուրդի նախաձեռնությամբ, Ժողովի բացառիկ իրավասության հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը կարող է իրականացվել նաև էլեկտրոնային վստահելի քվեարկությամբ։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, ՆՐԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Խորհուրդը համարվում է Կազմակերպության կառավարման կոլեգիալ մարմինը Կազմակերպության ժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
  2. Խորհուրդը և Խորհրդի Նախագահը ընտրվում է Ժողովի կողմից երկու տարի ժամանակով, Կազմակերպության անդամների կազմից: Խորհրդի անդամների թիվը առավելագույնը 15 է։ Խորհուրդը իրավազոր է առնվազն 5 անդամով համալրված լինելու դեպքում։
  3. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Կազմակերպության Տնօրենի կամ Խորհուրդի նախագահի կողմից ոչ ուշ, քան 6 ամիսը մեկ անգամ: 
  4. Խորհուրդը
  1. ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  2. հաստատում է Կազմակերպության ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը,
  3. հաստատում է Կազմակերպության Տնօրենի հաշվետվությունները, այդ թվում՝ Ընդհանուր Ժողովին ներկայացվող հաշվետվությունը,
  4. առաջարկություններ է ներկայացնում Ընդհանուր Ժողովին նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ, այդ հարցերի վերաբերյալ կազմակերպում Ժողովի էլեկտրոնային քվեարկություն և կայացնում համապատասխան որոշումներ,
  5. ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կամ հեռացնում անդամությունից, 
  6. սահմանում է Կազմակերպության անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարների վճարման և գանձման կարգը, չափերը և ձևերը, որոնք հաստատվում են ժողովի կողմից: 
  7. տալիս է համաձայնություն Կազմակերպության՝ մեկ միլիոն դրամը գերազանցող արժողության ցանկացած տեսակի գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները տնօրենի կողմից տնօրինման և կառավարման վերաբերյալ, 
  8. հաստատում է Կազմակերպության հաշվապահական հաշվառման հաշվետվությունները, 
  9. կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են նրա անդամների կեսից ավելին, 
  10. ընդունում է որոշումներ ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։ 
  11. իրականացնում է կանոնադրությամբ այլ անհրաժեշտ գործողություններ, 
  1. Խորհրդի անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետևյալ դեպքերում՝
  1. Խորհրդի անդամի դիմումի հիման վրա,
  2. Ժողովի որոշմամբ, եթե Խորհրդի անդամի կողմից խախտվել են սույն կանոնադրության կամ Կազմակերպության ներքին ակտերի դրույթները։

  1. ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ԵՒ ԱՅԼ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

  1. Կազմակերպության խորհուրդն իր աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ: Կազմակերպության Խորհրդին կից հանձնաժողովներում կարող են ընդգրկվել Կազմակերպության անդամները և աշխատակիցները: Կազմակերպության Խորհրդին կից հանձնաժողովների որոշումներն ունեն խորհրդակցական բնույթ:


  1. Կազմակերպության նպատակներին առավել արդյունավետորեն հասնելու համար, Կազմակերպության խորհուրդը կարող է ստեղծել Կազմակերպությանն անդամակցող իրավաբանական անձանց դաշինք (այսուհետ՝ Դաշինք), որը մասնավորապես կարող է առաջարկել՝ 
  1. Դաշինքի մաս կազմող իրավաբանական անձանց միասնական գործունեության լավարկման տարբերակներ,
  2. նոր ընկերության ձևավորում,
  3. կրթական ծրագրերի և գիտական հետազոտությունների աջակցություն, նոր կրթական հաստատությունների ձևավորում,
  4. ենթակառուցվածքների, ծրագրային փաթեթների, լաբորատորիաների, ֆինանսական հաստատությունների և այլ կարողությունների ձևավորում,
  5. Կազմակերպությանը պատկանող գործող ընկերությունների վերաձևակերպում կամ փակում։
  1. Դաշինքի գործունեությունը և փոխհարաբերություները Կազմակերպության անդամ իրավաբանական անձանց հետ կարգավորվում է գործող ներքին ակտերով։
  2. Հանձնաժողովների և Դաշինքի գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերը հաստատվում են Խորհրդի կողմից։ 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

  1. Տնօրենը  ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և վարում է ժողովի նիստերը:
  2. Կազմակերպության Տնօրենը, ընտրվում է Ժողովի կողմից երկու տարի ժամկետով
  3. Գործադիր մարմնի իրավասությունները ներառում են Կազմակերպության ընթացիկ գործունեության կառավարման, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերը:
  4. Կազմակերպության Տնօրենը՝
  1. ապահովում է Ժողովի կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների որոշումների կատարումը, 
  2. ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, 
  3. տալիս է լիազորագրեր
  4. բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, 
  5. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը, 
  6. հաստատում է Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը, 
  7. հաստատում է Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, 
  8. հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները, 
  9. տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ցանկացած գույք՝ միանձնյա, իսկ մեկ միլիոնից ավելի արժողությամբ ցանկացած գույք՝ Խորհրդի հետ համաձայնեցնելով։ Գործարքներ է կնքում Կազմակերպության անունից,
  10. հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերը,
  11. իրականացնում է օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ,
  12. Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և Կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և Կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է Տնօրենի կողմից,
  13. Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ,


  1. Գործադիր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարմնի ղեկավարը, կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Կազմակերպության կանոնադրության, Ընդհանուր Ժողովի որոշումների կամ կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ 

  1. Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են՝
  1. Կազմակերպության անդամների նվիրաբերություններից,
  2. Կազմակերպության անդամների մուտքավճարներից, անդամավճարներից, 
  3. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից, 
  4. իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ ընկերություններից և Կազմակերպություններից ստացված միջոցներից,
  5. պետական բյուջեից,
  6. տեղական, օտարերկրյա և միջազգային Կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող նվիրաբերություններից, այդ թվում՝ դրամաշնորհներից և նվիրատվություններից,
  7. դրամահավաքներից,
  8. ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: 


  1. Կազմակերպության հիմնադիրները և անդամները Կազմակերպությանը որպես սեփականության հանձնած գույքի (ներառյալ անդամավճարները) նկատմամբ իրավունքներ չունեն: 
  2. Կազմակերպության գույքը չի կարող բաշխվել նրա հիմնադիրների և անդամների միջև:
  3. Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար: 
  4. Կազմակերպության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք (բացառությամբ Կազմակերպության Տնօրենի) Կազմակերպության կողմից կարող են վարձատրվել Կազմակերպության Տնօրենի կողմից սահմանված կարգով: 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ

  1. Որպես կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման ուղեցույց, Խորհուրդը օգտագործում է ճանապարհային քարտեզը։
  2. Ճանապարհային քարտեզը կարող է ուղենշել առաջիկա տարիների
  1. նպատակային ծրագրերը,
  2. ծրագրերի ենթանախագծերը,
  3. ծրագրերի և նախագծերի անհրաժեշտ ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման պլանը,
  4. ծրագրերը և նախագծերը իրականացնելու համար անհրաժեշտ կրթական ծրագրերը և անհրաժեշտ գիտական հետազոտությունները
  1. Ճանապարհային քարտեզը, կախված Կազմակերպության զարգացման տեմպերից և կարողություններից, կարող է պարբերաբար թարմացվել և ներկայացվել քննարկման և հաստատման Խորհրդում։
  2. Նպատակային ծրագրերը և նրանցից բխող նախագծերը առաջարկվում և ներկայացվում են Կազմակերպության անդամների, Խորհուրդի և Դաշինքի կողմից։ Խորհուրդը ներկայացված ծրագրերի առաջարկները կարող է ուղարկել Կազմակերպության մասնագիտական Հանձնաժողովներին կարծիք ստանալու համար։ Խորհուրդը նպատակային ծրագրերի առաջարկները, դրանց մասին եղած Հանձնաժողովների կարծիքների ուղեկցությամբ, կարող է ներկայացնել Կազմակերպության անդամների քննարկմանը, քվեարկությանը և ընտրությանը։
  3. Ներկայացված ծրագրի նախագիծը պետք է ցույց տա, թե ինչպես է այն նպաստելու Կազմակերպության նպատակների իրականացմանը։
  4. Ծրագրերի և ենթանախագծերի իրականացումը կատարվում է Կազմակերպության կարողություններով կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջոցով հետևյալ առաջնահերթությամբ՝
  1. Դաշինքի անդամ իրավաբանական անձանց, որոնք ունեն համապատասխան կարողություններ,
  2. նոր ձևավորվող իրավաբանական անձանց, որոնք ունեն իրատեսական բիզնես պլան և միավորվում են Դաշինքին՝ համաձայն գոյություն ունեցող ներքին իրավակարգերի, 
  3. գործող Կազմակերպություններին, որոնք ունեն իրատեսական բիզնես պլան, պատրաստ են Կազմակերպության կողմից ներգրավել ներդրումներ և միանալ Դաշինքին՝ համաձայն գոյություն ունեցող ներքին իրավակարգերի,
  4. այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք ունեն անհրաժեշտ կարողություններ՝ նշված ժամկետում իրականացնելու պատվիրված նախագիծը։
  1. Վերը նշված բոլոր դեպքերում, եթե կա ներդրումների հնարավորություն, դրանից առաջնայնորեն օգտվում են Կազմակերպության անդամները և շահառուները։
  2. Նախագծերի իրագործման ընթացքը հսկվում է Խորհրդի կամ նրա կողմից լիազորված մարմնի կողմից։
  3. Նախագծերի իրագործման ընթացքի հաշվետվությունը հաստատված պարբերականությամբ ներկայացվում է Կազմակերպության անդամներին։
  4. Կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրել մենթորներ, ղեկավարներ նախագծերի իրագործմանը նպաստելու համար։

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 

  1. Կազմակերպությունը կարող է լուծարվել ժողովի կամ դատարանի որոշմամբ: 
  2. ժողովը կազմավորում է լուծարման հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Կազմակերպության լուծարման ավարտին լուծարման հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո, մնացած գույքը, ժողովի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե դա հնարավոր չէ՝ փոխանցում է պետական բյուջե:
  3. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել ժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով: