Մրցույթի անցկացման պայմանները և կանոնները

 

Մրցույթի անվանումը   “Մեր հաղթանակների պատմությունները”

Մրցույթի կազմակերպչի անունը. «ԱրմենՏել» ՓԲԸ, ՀՀ Երևան 0014, Ահարոնյան 2,

 

Ընդհանուր դրույթներ

1.1 Մրցույթի անցկացման վայրը. Մրցույթն անց է կացվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:

1.2 Մրցույթի անցկացման ժամկետը. Մրցույթը կանցկացվի 2015 թվականի ապրիլի 28-ից մինչև 2015 թվականի մայիսի  7-ը ներառյալ (24:00 Երևանի ժամանակով):

1.3 Մայիսի 8-ին կհայտարարվեն մրցույթի հաղթողները:

1.4 Մրցույթին չեն կարող մասնակցել

1.5     Մրցույթի մասնակիցները պարտավոր են կատարել Մրցույթի մասնակցության և մրցանակներ ստանալու հետ կապված բոլոր գործողությունները Մրցույթի գործողության ողջ ժամկետում:

1.6 Մրցույթի Կանոնների մասին մասնակիցների տեղեկացումը կատարվում է Facebook-ում https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia խմբի էջում համապատասխան տեղեկատվության տեղադրման կամ այլ միջոցներով հրապարակավ ծանուցելով:

1.7 Մրցույթի դադարեցման դեպքում Կազմակերպիչը պարտավոր է հրապարակել Մրցույթի դադարեցման մասին հաղորդագրություն, Facebook-ում https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia խմբի էջում կամ այլ միջոցով հրապարակավ ծանուցել այդ դադարեցման մասին:

2.    Մասնակցության պայմանները  

2.1          Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2015 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 7-ը (24:00:00 Երևանի ժամանակով) ուղարկել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ (այսուհետ` աշխատանքը) pr@beeline.am էլեկտրոնային հասցեին, Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia էջին կամ Երևան, Ահարոնյան 2 հասցեով: Ներկայացված բոլոր աշխատանքները պետք է համապատասխանեն 2.2, 2.3 2.4, 2.5 և 2.6 կետերի պահանջներին:

2.2        Մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է բավարարեն հետևյալ ձևաչափերին.

2.3. Հարցազրույցի լեզու – հայերեն, ռուսերեն:

2.4 Մրցույթի բոլոր մասնակիցները, ովքեր կուղարկեն պատմություններ, պետք է նաև նշեն 1) իրենց կոնտակտային տվյալները, 2) տվյալ վետերանի կոնտակտային տվյալները (առկայության դեպքում):

2.5 Մեկ անձը կարող է ուղարկել առավելագույնը 1 աշխատանք:

2.6       Ներկայացված աշխատանքը/ները չպետք է

o   հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթներին և իր բովանդակությամբ պետք է համապատասխանի սոցիալական, բարոյական և էթիկական նորմերին:

o   Աշխատանքը/ները չպետք է պարունակի որևէ քաղաքական կոչ, տեղեկատվություն, որը խախտում է հեղինակային կամ հարակից իրավունքներն, ինչպես նաև այնպիսի տեղեկատվություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների պետական, սահմանադրական և հասարակական կարգի, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության և պետական ինքնիշխանության խախտմանը, պատերազմի, ահաբեկչության, բռնության, ազգային բացառիկության և կրոնական ատելության, ռասիզմի և դրա տարատեսակների (հակասեմիթիզմ, ֆաշիզմ) քարոզչություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող կամ նրանց անձնական կյանք ներխուժում հանդիսացող տեղեկատվություն:

o   Աշխատանքը/ները չպետք է պարունակի վիրավորական խոսքեր և արտահայտություններ, հայհոյանքներ կամ դրանց մեղմասություններ

Նշված պահանջներին չբավարարելու դեպքում աշխատանքները չի դիտարկվելու և, համապատասխանաբար, չի մասնակցելու մրցույթին:

o   Կազմակերպչին իրավունք է վերապահվում զրկել հաղթող հայտարարված մասնակցին մրցանակից, եթե առկա են մասնակցի կողմից խարդախությունների կամ Հայաստանի օրենսդրության դրույթները, ինչպես նաև սույն Կանոնները խախտող այլ գործողությունների ապացույցներ:

3.     Մրցույթի  հաղթողի որոշման և պարգևատրման կարգը

3.1 Մրցույթում հաղթելու է 3 մասնակից, ում աշխատանքները կընտրվեն հանձնաժողովի կողմից:

4.    Մրցանակային ֆոնդը

4.1  Յուրաքանչյուր հաղթող մասնակցին կտրամադրվի  մեկ սմարթֆոն` Beeline Smart:

5.    Մրցանակի տրամադրման ժամանակացույց

5.1  Մրցանակի տրամադրման ամսաթիվ` ոչ ուշ քան 2015 թ-ի մայիսի 25-ը

5.2 Մրցանակի տրամադրման ժամերը` 12.00-18.00

 

6.       Մրցանակի տրամադրման վայրը

6.1   Մրցանակի տրամադրման վայրը կհայտարավի լրացուցիչ:

7.   Այլ դրույթներ

7.1 Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ և դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները:

7.2 Մրցույթի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում պատմությունների բովանդակության, հեղինակային իրավունքների ինչպես նաև երրորդ անձի իրավունքների խախտման համար:

7.3  Եթե մրցույթի ընթացքում երրորդ անձը կդիմի մրցույթի կազմակերպիչներին  ներկայացնելով առարկություն կամ փաստեր, համաձայն որի խախտվել է երրորդ անձի իրավունքները, մասնակիցը ինքն է կրում  պատասխանատվություն և ինքն է լուծում առաջացած խնդիրները:

7.4 Մրցույթի կազմակերպիչներն իրավունք ունեն ցանկացած ժամանակ փոխել մրցույթի պայմանները դրա մասին տեղադրելով համապատասխան տեղեկատվություն այն կայքում, որտեղ անց է կացվում մրցույթը: Մրցույթի մասնակիցները պարտավոր են իրենք հետևել մրցույթի պայմանների փոփոխություններին  https://www.facebook.com/beeline.am  հասցեում:

7.5 Եթե միևնույն անձը օգտագործել է տարբեր էլեկտրոնային հասցեներ և ուղարկել 2-ից ավել աշխատանք, ապա կազմակերպիչները իրավունք ունեն ցանկացած պահի որակազրկելու ներկայացված բոլոր աշխատանքները: