ՄԵՄ

ՄԱՐԶԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 2-4, 2026

Երևան · «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր·

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Մասնակիցներ՝ յուրաքանչյուր թիմից առավելագույնը 2 անձ
  • Մուտք՝ Հոկտեմբերի 2, ժամը 11:00 | Ելք՝ հոկտեմբերի 4, ժամը 15:00
  • Կազմակերպությունն ապահովում է՝  տրանսպորտային ծախսերի 50%-ը կփոխհատուցվի ՄԵՄ-ի կողմից, իսկ մնացած 50%-ը կկազմակերպվի մասնակցի կողմից։ Օրինակ՝ Գորիս–Երևան երթուղու գնալ-գալու ընդհանուր արժեքը 5000 դրամ կազմելու դեպքում ՄԵՄ-ը կփոխհատուցի 2500 դրամ, իսկ մնացած 2500 դրամը հոգում է մասնակիցը։
  • Մասնակցի հաշվին են՝ մինչև Երևան տրանսպորտի մի ուղղությունը, անձնական պարագաները, հագուստը

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

ՆՊԱՏԱԿ

Օգոստոս–դեկտեմբեր աշխատանքային ցիկլի համար ամրապնդել ՄԵՄ մարզային թիմերի միջև ընդհանուր աշխատանքի, պատասխանատվության և համագործակցության մշակույթը՝ միաժամանակ ապահովելով թիմերի կողմից մարզային թիմերի փուլային համակարգի, համայնականի դերի և ՄԵՄ-ի ընդհանուր նպատակների հետ իրենց աշխատանքի կապի միասնական ընկալումը, ինչպես նաև զարգացնելով մարզային թիմերի համագործակցությունը հարակից գործընկեր համայնքի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանողների  հետ՝ համատեղ նախաձեռնությունների և հետագա համագործակցության հնարավորությունների ձևավորման միջոցով։

ԵՆԹԱՆՊԱՏԱԿՆԵՐ

  • Ամրապնդել մարզային թիմերի միջև փոխադարձ վստահությունը, համագործակցությունը և միասին աշխատելու փորձը։
  • Մարզային թիմերի համար պարզեցնել փուլային համակարգի տրամաբանությունը, կիրառման ընթացքը և գնահատման չափանիշները՝ հիմնվելով արդեն իսկ ունեցած փորձի վրա։
  • Հստակեցնել համայնականի դերը ՄԵՄ-ի մարզային աշխատանքի համատեքստում և դրա կապը մարզային թիմերի աշխատանքի հետ։
  • Ցույց տալ մարզային թիմերի աշխատանքի կապը ՄԵՄ-ի տարեկան և ՏԶԲ-ի OKR-ների հետ՝ հասկանալու համար, թե իրենց գործողություններն ինչ արդյունքի են ծառայում։
  • Ստեղծել տարածք մարզային թիմերի փորձի, խնդիրների, լուծումների և առաջարկների փոխանակման համար։
  • Քննարկել ՄԵՄ-ի մարզային թիմերում կամավորական ներգրավվածության ազդեցությունը թիմակիցների անձնական և մասնագիտական զարգացման վրա՝ կապելով ներկայիս փորձը ապագա հնարավորությունների հետ։
  • Ստեղծել և խորացնել կապեր հարևան գործընկեր համայնքի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների հետ՝ ձևավորելով հետագա համագործակցության հնարավորություններ։

ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  1. Մարզային թիմերի անդամները ունեն փուլային համակարգի կիրառման միասնական պատկերացում և հստակ պատկերացնում են իրենց դերն ու պատասխանատվությունը համակարգի տարբեր փուլերում։
  2. Վերհանված և ամփոփված են մարզային թիմերի կողմից փուլային համակարգի կիրառման ընթացքում առաջացած հիմնական խնդիրները, ուժեղ կողմերը և բարելավման առաջարկները։
  3. Մարզային թիմերը հստակ պատկերացնում են համայնականի դերը և դրա կապը իրենց աշխատանքի ու համայնքի հետ։
  4. Թիմակիցները հասկանում են իրենց աշխատանքի կապը ՄԵՄ-ի տարեկան և ՏԶԲ-ի OKR-ների հետ և կարողանում են տեսնել իրենց գործողությունների ազդեցությունը ընդհանուր նպատակների վրա։
  5. Մարզային թիմերի միջև ձևավորվել է ավելի ամուր համագործակցային կապ, և մասնակիցները փոխանակվել են փորձով, գործիքներով ու լուծումներով։
  6. Մասնակիցները կարողանում են առանձնացնել այն հմտություններն ու փորձը, որոնք ձեռք են բերում ՄԵՄ-ում ներգրավվածության միջոցով և կապել դրանք իրենց հետագա կրթական, մասնագիտական և համայնքային գործունեության հետ։

ՕՐ 1 — Հոկտեմբերի 2, ուրբաթ

ԺԱՄ

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

11:00

ՄՈՒՏՔ - ժամանում և տեղավորում

Բացում, թեթև ընդմիջում

12;00

Ծանոթություն Սեբաստացի Քոլեջի գործունեության հետ․

1․ Շրջայց Քոլեջում, ծանոթացում

2․ Սեբաստացի գինու դպրոցի գործունեությանը

3․ ՈՒսանողի միջազգային փորձի ներկայացում․

4․ Նախագծային գործունեության, հետազոտական աշխատանք կատարելու հմտություն․

15:00

Ճաշ

Քոլեջի և ՄԵՄ-ի համատեղ արտադրանքի նախագծում- կարող ենք ըստ նախասիրության խմբերը բաժանել կամ բոլորն էլ բոլորին մասնակցել․ Կատարածի արդյունքով կտեսնենք, թե որ մասն են անում, իսկ որ մասը կշարունակեն հաջորդ օրը․

1․ Էկո պայուսակներ - 1-ին խումբ

2․ Կավե խորհրդանիշի ի նախագծում, ստեղծում

3․ Քոլեջի և ՄԵՄ-ի գործընկերային գինու պիտակի ստեղծում

16:45

Սուրճի ընդմիջում

Թիմային, մասնագիտական խաղեր

Ազգային պարերի ուսուցում

19:00

Ընթրիք

20:00

Քայլք դեպի ուսումնական Ագարակ

ՕՐ 2 — Հոկտեմբերի 3, Շաբաթ

ԺԱՄ

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

07:30

Արթնանալ

07:45

Առավոտյան մարզանք

30 րոպե, բացօթյա

08:30

Նախաճաշ

09:30

ՍԵՍԻԱ 1-ՄԹ փուլային համակարգի քննարկում

11:00

Ընդմիջում

11:30

ՍԵՍԻԱ 2- Համայնականի դերը ՄԵՄ-ում

14:00

Ճաշ

16;00

Ծառատունկ կրթական պարտեզում

17;30

Միասնական պիցցայի պատրաստում

19:00

Ընթրիք

19:30

Երեկոյան Երևան շրջայց

ՕՐ 3 — Հոկտեմբերի 4, Կիրակի

ԺԱՄ

ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

07:30

Արթնանալ

07:45

Առավոտյան մարզանք

08:30

Նախաճաշ

09:30

ՍԵՍԻԱ 3 — «Մեր արժեքները համայնքում»

Բաց քննարկում․ ի՞նչ արժեքներ ենք տանում համայնք, ինչպե՞ս են դրանք երևում գործողություններում

10:30

Ընդմիջում

11:00

ՍԵՍԻԱ 4— ՄԵՄ տարեկան OKR-ներ և ՏԶԲ տարեկան OKR-ներ

13:30

Ճաշ

13:45

Հավաքվել

Տարածքի հավաքում, իրերի փաթեթավորում

14:00

ՓԱԿՈՒՄ

Ամփոփում, հետադարձ կապ, ընդհանուր լուսանկար

15:00

Մեկնում Երևանից