Նարե ջան, նայեցի ավելացրածդ։ Հա, լավ է, բայց հարկավոր է այս ամբողջը տեքստ դարձնել։

Ժամանակն է նաև հարցումն անելու։ Հրատարակչություններ կզանգե՞ս։ Հարցերը որոշել ենք, չէ՞։

Նարե ջան, էլ առաջ չես գնո՞ւմ։

Թվային և օնլայն ընթերցարանների ներկան և ապագան

Աշխատանքային էջ

Նպատակը՝ պարզել թղթային գրականության արդիականությունը:

Խնդիրները՝ ուսումնասիրել, թե որքան են տպվում հիմա և ինչ սպառում ունեն դրանք, հարցում անցկացնել ընթերցողների շրջում թե որ տարբերակով են նախընտրում կարդալ:

Արդիականությունը՝ ավագ սերնդի մարդիկ նախընտրում են թղթային գրականություն, բայց դրանք շատ տեղ են զբաղեցնում և թանկ են: Մեր հետազոտությունը կարող է օգնել մարդկանց ընտրելու թղթային գրականություն կուտակել թե ոչ:

Գրատպության պատմությունը` ինչ արժեն թուղթը,  ներկը և աշխատանքը, և դրանք ինչ արժեին 20 դարի վերջում և ինչքանով էին արդյունավետ։

15–18-րդ դարեր (Սկզբնական շրջան)

  • Թուղթ (~50–60%): Ամենաթանկ բաղադրիչն էր, քանի որ պատրաստվում էր ձեռքով (լաթերից):
  • Աշխատուժ (~20–30%): Տառերի` ձեռքով հավաքումը և տպագրությունը պահանջում էին երկարատև ծանր աշխատանք:
  • Ներկ (~10–15%): Ծախսի փոքր մասն էր:
  • Արդյունավետություն: Ցածր (օրական ընդամենը մի քանի հարյուր էջ): Գիրքը թանկարժեք շքեղություն էր:

20-րդ դարի վերջ (1980–1990-ական թթ.)

  • Թուղթ: Արդյունաբերական փայտամշակման շնորհիվ դարձավ շատ էժան:
  • Աշխատուժ: Համակարգչային էջադրման (DTP) և ավտոմատացման շնորհիվ աշխատանքի ծախսը կտրուկ նվազեց:
  • Ներկ: Սինթետիկ ներկերն ու տոներները դարձան չնչին ծախսատար:
  • Արդյունավետություն: Չափազանց բարձր: Օֆսեթ մեքենաները տպագրում էին ժամում տասնյակ հազարավոր էջեր, իսկ թվային տպագրությունը թույլ տվեց էժան տպագրել նույնիսկ 1 օրինակ: Գիրքն ու պարբերականները դարձան մասսայական և բոլորին հասանելի:

Գրքի բարոյական արժեքը։

Գիրքը մարդու բարոյական կողմնորոշիչն է, որը տրանսֆորմացնում է անհատին՝ զարգացնելով հուզական բանականությունն ու արժեհամակարգը։ Գիրքը թույլ է տալիս ապրել հազարավոր կյանքեր, ինչի շնորհիվ ընթերցողը ձեռք է բերում կարեկցելու / ապրումակցելու (էմպաթիայի) բացառիկ ունակություն։

Ասույթներ գրքի մասին։

  • «Տունն առանց գրքերի նման է մարմնի՝ առանց հոգու»։ — Կիկերոն
  • «Մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են կարդալ»։ — Դենի Դիդրո
  • «Կարդացողն ապրում է հազար կյանք, չկարդացողը՝ միայն մեկը»։ — Ջորջ Մարտին
  • «Գրադարանները հոգու դեղատներն են»։ — Սենեկա
  • «Գիրքը կյանքի մեծագույն հրաշքն է»։ — Հովհաննես Թումանյան

Էլեկտրոնային գրականության պատմությունը:

Էլեկտրոնային տպագրության սկիզբը համարվում է 1993 թվականը, երբ Իսրայելում Բենի Լանդայի (Benny Landa) կողմից հիմնադրված Indigo ընկերությունը IPEX ցուցահանդեսում ներկայացրեց աշխարհում առաջին գունավոր թվային տպագրական մեքենան՝ Indigo E-Print 1000-ը։

Այս տեխնոլոգիան հեղափոխեց ոլորտը, քանի որ թույլ տվեց ֆայլերը համակարգչից ուղղակիորեն տպել թղթի վրա՝ շրջանցելով ավանդական օֆսեթ տպագրության համար անհրաժեշտ տպաձևերի պատրաստման երկար ու թանկարժեք փուլը։

Գլխավոր նախադրյալները և զարգացման փուլերը Մինչև բուն թվային տպագրական մեքենաների ի հայտ գալը, տեխնոլոգիան անցել է մի քանի կարևոր փուլեր.

• 1938 թ.՝ Քսերոգրաֆիա (Xerography). Չեստեր Կարլսոնը հայտնագործեց էլեկտրալուսանկարչությունը, որը դարձավ պատճենահանման և լազերային տպիչների հիմքը։

• 1951 թ.՝ Շիթային տպագրություն (Inkjet). Ստեղծվեց տեխնոլոգիայի առաջին կոմերցիոն տարբերակը, որը ներկը թղթի վրա էր սրսկում փոքրիկ անցքերով։

• 1969 թ.՝ Լազերային տպագրություն (Laser). Xerox ընկերության ինժեներ Գարի Սթարկուեթերը հայտնագործեց լազերային տպիչը։

• 1977 թ.՝ ElectroInk-ի ստեղծումը. Բենի Լանդան մշակեց հատուկ հեղուկ ներկ (ElectroInk), որն օգտագործում էր լիցքավորված մասնիկներ և թույլ էր տալիս տպագրությունն իրականացնել մեծ արագությամբ։

Համեմատություն թղթային և էլեկտրոնային գրականության։

Այս բոլորը հարկավոր է տեքստ դարձնել։ Դու ներկայացրել ես տպագրության ճանապարհը։ Հիմա՝ 2-րդ գլխում, հարկավոր է ներկայացնել, թե ինչ է e-book-ը։ Ուսումնասիրիր էլեկտրոնային գրականության հարթակները քեզ մատչելի լեզուներով։ Մեկնաբանիր էլեկտրոնային գրականության հնարավորությունները (տեղում թարգմանելու հնարավորությունը, տեղում բառարանից կամ հանրագիտարաններից օգտվելը և այլն)։

Էլեկտրոնային գիրքը թվային ձևաչափով գիրք է, որը կարելի է կարդալ էլեկտրոնային սարքերի միջոցով (համակարգչով, պլանշետով, սմարթֆոնով կամ հատուկ e-ink ընթերցիչներով):

Հիմնական ձևաչափերն են՝ Էլեկտրոնային գրքերը տարածվում են տարբեր ֆորմատներով՝ EPUB (.epub) – ամենատարածված բաց ձևաչափը, որը հարմարեցվում է ցանկացած էկրանի չափսին, PDF – ֆիքսված էջերով ձևաչափ, որը պահպանում է սկզբնական տպագիր տեսքը, MOBI / AZW – Kindle սարքերի համար նախատեսված ձևաչափեր, TXT, HTML, DjVu և աուդիոգրքեր:

Առավելություններն են՝ մեկ սարքում կարող եք պահել հազարավոր գրքեր,տեքստում արագ որոնում կատարելու հնարավորություն, հաճախ ավելի էժան կամ անվճար լինելը, արագ հասանելիություն:

Թերություններն են՝ կախվածություն էլեկտրականությունից և մարտկոցի լիցքից, երկար կարդալիս աչքերի լարվածություն, հեղինակային իրավունքի սահմանափակումներ:

Հարցում։ Հարցման արդյունքների վերլուծություն։

Եզրակացություն։

Գրականության ցանկը։

https://www.bbrgraphics.com/news/history-digital-print/

https://meyers.com/meyers-blog/the-history-of-digital-printing-a-comprehensive-timeline/

https://www.linkedin.com/pulse/evolution-printing-technology-from-traditional-digital-eaxoc

google.com/goto?url=CAESbwHrOzAVeGHjMpeEYAztwuOjFkuHmdC2gisHPrklFDe_dwm4D9-wxJInMtSjhv-smNFuzVTwcIWH6mRv0SxKfmABYP0qwEpjFsrsUMLjievcWT-sSU016-q-KE74co6nwbm18qxhmy_BZhQhhFm1GA

google.com/goto?url=CAESbAHrOzAVAAbHhfUK_68OaiHPT9guSBNgOuM9nJIAu3alvVrA2KtuWQdX-9hMb4UBup7uGBgYXrkAtaHC9XK0sZ1wDOBmIAGGTXf8L3wKHvuMXC2L3ed7QZKodM5IkMFCo849qHeZM4PsgtkipA

https://www.google.com/goto?url=CAESggEB6zswFaXZfgbFP8qVYdmIfblAbb0RT6FJl9FzMhguSmgH4IZ3ba9imCRxXw8_60xoxqMS9KQz-0kdeo09ZpArAnZuVT8n9LhMYmMMqn4Xh35G1Zehr5r5E083i4BPrFsxNlW-W1X2jnbb5CqveMzJmv7rYhW6rq5o0ifKryb9rbA5

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B7%D5%AC%D5%A5%D5%AF%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A3%D5%AB%D6%80%D6%84