ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը
ՀՀ, ք․Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
Դիմումատու`_____________________
անձնագիր____________________, տրված ________կողմից, ______թ
Հաշվառման/բնակության հասցե ___________________________
Հեռախոս_______________________________
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄ
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հարգելի աշխատակազմ,
ԴԻՄՈՒՄԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԴԻՄՈՒՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Սահմանադրության 7-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:
Սահմանադրության 48 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ՝ քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նույն օրենքի 3 հոդվածի համաձայն՝ ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանշիների մասին» Քիշնևի 07.10.2002 թվականի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝
«1. կողմերն ընդունում են, որ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներն են պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդավարական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը` ընդհանուր, հավասար, ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իրական և ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ և հրապարակային բնույթը, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների դատական և այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման իրականացումը, ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները:
3. Քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագվում է Սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանց իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ:
6. Ընտրությունների օրինական և հրապարակային բնույթը ընտրություններին մասնակցող քաղաքացիների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրականացումը, իրավակիրառ պրակտիկայում ընտրական գործընթացի կազմակերպման սահմանադրական սկզբունքների իրականացումն ապահովվում է դատական, վարչական և պաշտպանության այլ միջոցներով»:
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը. Սահմանադրությամբ, օրենքներով սահմանված տարիքը լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրելու և ընտրվելու պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում, ընտրովի պաշտոններում` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններով և կարգով:
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հավասար ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը. յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն կամ մյուս քաղաքացիների հետ հավասար ձայներ և մյուս քաղաքացիների հետ հավասարապես իրավունք ունի` իրականացնելու իր քվեարկելու իրավունքը, ընդ որում` նրա ձայնը (ձայները) ունի նույն ազդեցությունը, ինչ մյուս ընտրողների ձայները, ընդ որում` պետությունում կիրառվող ընտրական համակարգը չպետք է ազդի ընտրողի ձայնի (ձայների) ազդեցության վրա:
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդար ընտրությունների սկզբունքի պահպանումը պետք է ապահովի հավասար իրավական պայմանների ստեղծում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար, իսկ 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ արդար ընտրությունների անցկացման ժամանակ ապահովվում է ընդհանուր և հավասար ընտրական իրավունք:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 17-03-2005 թվականին։
ԴԻՄՈՒՄՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋԸ
Վերոգրյալով ակնհայտորեն հիմնավորվում է, որ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ով ունի ՀՀ քաղաքացու անձնագիր՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 4-րդ հոդվածի իմաստով բավարար ապացույց՝ իմ քաղաքացիությունը ապացուցելու վերաբերյալ, դրանով պայմանվորված ունեմ Ազգային ժողովի հերթական ընտրությանը անխոչընդոտ մասնակցելու Սահմանադրական երաշխիք, հետևաբար իմ անունը և տվյալները պետք է ընդգրկված լինի համապետական ընտրությունների մասնակցելու իրավունք ունեցող անձանց՝ ընտրողների ցուցակներում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝
ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից
պահանջում եմ
ընդգրկել ինձ ընտրողների համապետական ցուցակում, իսկ սույն դիմումի մերժման պարագայում՝ պատճառաբանել մերժման հիմքերն ու հիմնավորումները։
Հարգանքով՝ _____________________________ __/05/2026
Կցում եմ անձը հաստատող փաստաթղթի պատճեն։